Թուրքիայից Հայաստան էր ներկրվել 220 մլն դոլարի չափով պատրաստի արտադրանք. Գրիգորյան
«Մինչև Հայաստան թուրքական ծագման ապրանքների ներմուծման արգելքի ներդրումը, Թուրքիայից ՀՀ է ներկրվել 220 մլն դոլարի չափով պատրաստի արտադրանք»,- այսօր խորհրդարանում 2020 թվականի կառավարության գործունեության մասին հաշվետվության ներկայացման ժամանակ ասաց փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։
Նրա խոսքով, կառավարությունը մտադիր է երկրարացնել տվյալ արգելքը:
«Դա պոտենցիալ արտադրության ծավալն է, որը Հայաստանի համար կարևոր է: Կարծում եմ՝ այդ տեղը պետք է զբաղեցնեն մեր հայրենական տնտեսվարող սուբյեկտները»,-ասաց նա։
Մհեր Գրիգորյանը հայտնեց, որ փորձ է արվել հումքի վրա սահմանափակումներ չանելու, որպեսզի արտադրողների մոտ խնդիրներ չառաջանան։
Ըստ նրա, շուկան շուտով կադապտացվի նոր վիճակին։
«Իսկ եթե զգանք, որ այդ արգելքը բերում է մասսայական գների բարձրացման, ապա դրա լուծումը շատ պարզ է ու շատ արագ կլինի։ Բայց այդ լուծումը սահմանափակումը վերացնելը չէ»,- շեշտեց նա։