
Կառավարությունն այսօր կհաստատի տիեզերական պատահարների քննության կարգը և կձևավորի ՆԳՆ
Կառավարության ապրիլի 15-ի նիստի 63 օրակարգային հարցերից զեկուցվող է միայն 2-ը:
Չզեկուցվող հարցերի շրջանակներում կառավարությունը կհաստատի Ներքին գործերի նախարարություն ստեղծելու վերաբերյալ օրենսդրական փաթեթը։
Ներկայացվող օրենքների նախագծերի համաձայն՝ Նախարարության ենթակա մարմիններ են լինելու Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը, Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը, ինչպես նաև Նախարարությանը ենթակայությանն է հանձնվելու ներկայումս Ոստիկանության ենթակայությամբ գործող ուսումնական հաստատությունը՝ «Հայաստանի Հանրապետության ոստիկանության կրթահամալիր» պետական ոչ առևտրային կազմակերպությունը։
Ենթակա մարմինների ղեկավարներին, բացառությամբ Ոստիկանության զորքերի, պաշտոնի նշանակելու և այդ պաշտոնից ազատելու է վարչապետը ներքին գործերի նախարարի առաջարկությամբ։
Գործադիրը կհաստատի նաև տիեզերական գործունեության իրականացման ընթացքում արձանագրված պատահարների՝ ներառյալ վթարների և աղետների քննության կարգը: