Հայ գերիներին ազատելու պահանջով ակցիան Լեհաստանում չեղարկվել է՝ թուրք-ադրբեջանական սպառնալիքների պատճառով
Թուրքամետ կազմակերպությունների սպառնալիքների և հայտարարությունների պատճառով Լեհաստանում այսօր նախատեսված ակցիան՝ Ադրբեջանում պահվող հայ գերիների ազատ արձակման պահանջով, չեղարկվել է։
Լեհ քաղաքական գործիչ Լեխ Բուչեկը գրում է․ «Թուրքամետ կազմակերպությունների սպառնալիքների և հայտարարությունների պատճառով Լեհաստանում այսօր ժամը 13:00-ին նախատեսված ակցիան չեղարկվել է։ Անվտանգությունը գերակա է: Սա հայերի նկատմամբ ատելության ևս մեկ գործողություն է և Թուրքիայի ու Ադրբեջանի կողմից ահաբեկման վրա հիմնված քաղաքականություն: Ազատեք հայ ռազմագերիներին»։
Հիշեցնենք, որ այսօր՝ ապրիլի 15-ին, տեղի կունենա համաշխարհային լուռ բողոքի ակցիա` պահանջելով վերադարձնել 2020 թվականի հոկտեմբերին Արցախյան պատերազմից հետո Ադրբեջանում պատանդ պահված ավելի քան 300 հայ ռազմագերիներին և քաղաքացիներին։
Երևանում ակցիային տեղի կունենա ՄԱԿ-ի գրասենյակի առջև, մարդու իրավունքների հազարավոր պաշտպաններ խնդիրը բարձրաձայնելու են նաև Տորոնտոյում, Մոնրեալում, Բեռլինում, Հռոմում, Լոս Անջելեսում, Նյու Յորքում, Ժնևում, Հյուսթոնում, Փարիզում՝ դուրս գալով փողոց և հնչեցնելով հայ ռազմագերիների վերադարձի պահանջը։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան