Թուրքիան չի աջակցում Ուկրաինայի ճգնաժամի որևէ կողմի․ Չավուշօղլուն
«Մենք լավ հարաբերություններ ունենք ինչպես Ռուսաստանի, այնպես էլ Ուկրաինայի հետ: Մենք հանդես ենք գալիս խնդրի խաղաղ և դիվանագիտական ճանապարհով լուծման օգտին։ Յուրաքանչյուր երկրի հետ մեր հարաբերությունները չպետք է ազդեն այլ պետությունների հետ հարաբերությունների վրա: Մենք կողմերից ոչ մեկին չենք սատարում», - ասել է Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն։
Ինչպես գրում է Tass-ը, մինչդեռ, ապրիլի 10-ին, Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ բանակցություններից հետո, Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանն ասել էր, որ Թուրքիան պատրաստ է տրամադրել «անհրաժեշտ աջակցություն» Մինսկի համաձայնագրերի հիման վրա Ուկրաինայի արևելքում հակամարտությունը կարգավորելու համար: Էրդողանը հույս էր հայտնել, որ «տագնապալի սրացումը <...> կավարտվի հնարավորինս շուտ, հրադադարը կպահպանվի, և հակամարտությունը կլուծվի Մինսկի համաձայնագրերի հիման վրա՝ երկխոսության միջոցով»:
Փետրվարի վերջից Դոնբասում իրավիճակը սկսեց սրվել՝ չնայած 2020 թվականի հուլիսի 22-ին հրադադարի ռեժիմը ապահովելու լրացուցիչ միջոցառումների մասին համաձայնագրին: Շփման գծում վերսկսվել են ինտենսիվ փոխհրաձգությունները, երկու կողմից էլ զոհվածներ ու վիրավորներ կան: Ուկրաինան Դոնբասի հանրապետություններին մեղադրում է սրման մեջ: Դոնեցկն ու Լուգանսկը նշում են, որ պատճառը Կիևի կողմից հուլիսյան համաձայնագրերը չկատարելն է:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան