Ո՞ւր է ժողովրդ փողը. Ուրիխանյանը՝ Մհեր Գրիգորյանին
«Ո՞ւր է ժողովրդ փողը»,- այսօր խորհրդարանում նման հարց հնչեցրեց անկախ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը՝ հետաքրքրվելով, թե ինչի վրա են ծախսվել «Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամի գումարները։
Նա հիշեցրեց, որ տարիներ շարունակ հարց է հնչում, թե որտեղ են այն գումարները, որոնք պետք է գոյացած լինեին քաղաքացիների՝ ամսական 1000 դրամ վճարներից։
Պատասխանելով պատգամավորի հարցին՝ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը նշեց, որ զինծառայողների աջակցության ծրագրերն իրականացվել են բյուջեի հաշվին, բայց հիմնադրամում այս պահին 23 միլիարդի հատուցման մասա կա։
«Բայց այդ մասին զեկույցը թողնում ենք հիմնադրամին, իսկ կառավարությունը ներկայացում է միայն այն թվերը, որոնք պետական բյուջեից են հատկացվել»,- նշեց նա։
Արձագանքելով՝ Տիգրան Ուրիխանյանն ասաց, որ նախորդ տարվա նոյեմբերից ամսական 3 մլրդ դրամի կարգի գումար է փոխանցվել հիմադրամին, բայց այդ գումարը չէր արտացոլվում որևէ հաշվետվության մեջ։
Ի պատասխան՝ Մհեր Գրիգորյանը նշեց, որ հիմնադրամի կառավարման մողելը փոխվել է, և այն կառավարվում է ավելի պրոֆեսիոնալ ձևով։
«Ես ուշադիր կլինեմ միջոցներին, հոսքերին։ Անկեղծ, չեմ հիշում մի դրվագ, որտեղ պակասուրդի հանդիպած լինեմ, բայց կրկին կուսումնասիրեմ»,- եզրափակեց խոսքը Մհեր Գրիգորյանը։
Հարակից հրապարակումներ`
- Վիրավորված, մինչև վերջ բուժում չստացած քաղաքացուն աջակցություն չի տրվել. Գրիգորյան
- Պատերազմից հետո բյուջեից որքա՞ն գումար է ուղղվել աջակցություններին. թվեր