Փաշինյանը եթե առաջ խնայում էր Լևոն Տեր-Պետրոսյանին, հիմա ուղղակի ճակատային հարվածեց. Ռուբեն Հակոբյան
«Նիկոլ Փաշինյանը եթե առաջ ինչ-որ տեղ խնայում էր Լևոն Տեր-Պետրոսյանին, հիմա ուղղակի ճակատային հարվածեց Տեր-Պետրոսյանին՝ չհասկանալով, որ այդ հարվածը բումերանգով միանգամից իրեն վերադարձավ»,- ասուլիսում ասաց քաղաքական վերլուծությունների «Ակունք» կենտրոնի տնօրեն Ռուբեն Հակոբյանը:
Ըստ նրա, Փաշինյանն իրեն այդ պահին գնահատեց, որ խելագար է:
«Տեր-Պետրոյանը լավ ճանաչում էր Նիկոլ Փաշինյանին, նա գիտեր, որ ինքը իսկապես սրբություն չուներ իշխանություն պահելու համար, մոլագար է և հասկանում է, որ իր ձեռքից հեշտ էր Արցախը վերցնել։
Դու հողերը չտվեցիր, դու տվեցիր ամբողջ Արցախը, ոչնչացրեցիր, գլխատեցիր դե ֆակտո կայացած պետություն, գլխատեցիր 5000 զինվորի ու հիմա եկել ես, ուզում ես մեղադրե՞լ նրան»,- ասաց Ռ. Հակոբյանը:
Նրա խոսքով, աբսուրդն այն է, որ եկել էր ու ասում էր՝ եկել եմ, որպեսզի Սերժ Սարգսյանի ու Ռոբերտ Քոչարյանի ձեռքից փրկեմ Արցախը:
Ռ. Հակոբյանը հիշեցրեց, որ երեկ ԱԺ-ում Փաշինյանը տվել է նաև Վազգեն Սարգսյանի անունը:
«Հոկտեմբերի 27 ահաբեկիչները տառացիորեն ցիտում էին այն ամենը, ինչ Փաշինյանը գրում էր Վազգեն Սարգսյանի մասին: Ոչ ոք ժողովրդի մեջ Վազգեն Սարգսյանի նկատմամբ այնքան թույն չի ներարկել, ինչքան լրագրող Փաշինյանը»,- ասաց նա:
Հարակից հրապարակումներ`
- Լելե-Թեփեի օպերացիայում շատ ագրեսիվ պահվածք է դրսևորել Աննա Հակոբյանը. Ռուբեն Հակոբյան
- Հիշեցում՝ ի պատասխան Փաշինյանի. Տեր-Պետրոսյանը անիմաստ է համարում անդրադառնալ ազգակործան պատուհասի հոգեկան տվայտանքներին
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան