Սիրանուշ Սահակյանի կողմից պատրաստվել էր նոր արտահերթ զեկույց
«Իրավական ուղի» հասարակական կազմակերպության համահիմնադիր, իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանը գործուն մասնակցություն է ունեցել Ադրբեջանի կողմից սանձազերձված պատերազմի ընթացքում ազգությամբ հայ գերիների ոտնահարված իրավունքների պաշտպանության, ՄԻԵԴ-ում նրանց շահերի պաշտպանության գործում:
ՀԿ-ից հայտնում են, որ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի հետ համատեղ իրականացվել է փաստահավաք գործունեություն, որը միտված է ապացուցելու ադրբեջանական զինված ուժերի խոշտանգումներն ու դաժանությունները, անմարդկային վերաբերմունքը հայ գերիների նկատմամբ, ինչպես նաև էթնիկ ատելության շարժառիթներով պատերազմական հանցագործությունների ակնհայտ հատկանիշների առկայությունը:
Սիրանուշ Սահակյանի կողմից պատրաստվել էր նոր արտահերթ զեկույց այն մասին, որ Ադրբեջանում հայկական կողմի գերիների հարցաքննությունների արդյունքները չեն կարող որևէ հիմք լինել նրանց քրեական հետապնդման ենթարկելու համար և չեն կարող ապացույց լինել միջազգային, այդ թվում` դատական ատյաններում:
Զեկույցը վերաբերում է Ադրբեջանում գերիների` թե´ զինծառայողների, թե´ քաղաքացիական անձանց նկատմամբ վերաբերմունքին։
Զեկույցում հատուկ շեշտադրում է արվում Ադրբեջանում նրանց հարցաքննությունների վրա՝ եզրահանգելով, որ հայկական կողմի գերիների հայտնած տեղեկությունները չեն կարող որևէ հիմք ծառայել նրանց նկատմամբ քրեական հետապնդման համար, ինչպես նաև չեն կարող ունենալ որևէ ապացուցողական նշանակություն միջազգային կառույցներում:
Արտահերթ զեկույցը ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի ստորագրությամբ ուղարկվել է միջազգային կառույցներին, այդ թվում` Մարդու իրավունքների եվրոպական դատարան:
Մարդու իրավունքների պաշտպանն իր շնորհակալությունն է հայտնել իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանին` զեկույցը կազմելու ու ապացույցների վերլուծության հարցում համատեղ աշխատանքի ու արժեքավոր աջակցության համար:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան