Ստեփան Դանիելյան. Ալիևը ճիշտ էր ասում
Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը գրում է.
«Ինչով են միմյանցից տարբերվում Առաջին և Երկրորդ արցախյան պատերազմի հայերը, կամ ավելի ճիշտ հայերի երկու տարբեր սերունդները։ Մինչ փորձենք այս հարցի պատասխանը գտնել, «գնանք» Գերմանիա։
Այսօր Արևմտյան ու Արևելյան Գերմանիաները մշակութաբանական առումով միմյանցից տարբերվում են, չնայած արդեն մեկ ընդհանուր պետության մասերն են։
Արևմտյան Գերմանիան ծածկված է մզկիթների ցանցով, իսկ միգրանտներն այնտեղ իրենց լավ եմ զգում, ի տարբերություն Արևելքի, իսկ ազգայնական համարվող կուսակցություններն Արևելքում են բարգավաճում։ Ինչու է այդպես։
Պատերազմից հետո Արևմտյան Գերմանիայում դենացիֆիկացման խորքային նախագծեր են իրականացվել, մասնավորապես մանկապարտեզներից սկսած գերմանացիներին մեղքի զգացումով են մեծացրել, ինչը չի արվել Արևելքում։ Կոմունիստական Գերմանիայում երեխաներին դաստիարակում էին այլ չափանիշներով։ Նացիստական Գերմանիայում մի քանի հարյուր կոմունիստներ կային, որոնք ընդհատակում դիմադրում էին ռեժիմին։ Արևելյան Գերմանիայում դպրոցականներին համոզում էին, որ իրենք հենց այդ մի քանի հարյուր կոմունիստների սերունդներն են, այլ ոչ թե ֆաշիստների և դրա համար պետք է հպարտանան։
Կարճ ասած, Արևմուտքին մարդիկ մեծացել են մեղքի զգացումով, Արևելքում' հպարտության զգացումով։ Ինչպես տեսնում ենք, երկու Գերմանիաների քաղաքացիներն, արժեքային առումով, միմյանցից տարբերվում են, տարբեր են նաև քաղաքական հակումները։
Հիմա գանք «երկու» Հայաստաններին։ Առաջին պատերազմի ժամանակ սովետական դաստիարակություն ստացած հայերն էին պատերազմում, որոնք վրեժ էին լուծում ցեղասպանության համար, իրենց համարում էին ֆիդայինների սերունդներ, ավելի սոցիալականացված էին, իսկ երկրորդ պատերազմում այլ երևութի հետ գործ ունենք։
Հայաստանն արդեն ղեկավարում են «թուրքին ներողները», «հեղափոխություն» Արցախից նախընտրողները' մի խոսքով «Հուզանք ու Նազանք», որոնք լուրջ էին ընդունել այն թեզը, որ երկու ազգերի հակամարտությունը կկարողանան լուծել դեմոկրատական Հայաստանն ու դեմոկրատական Ադրբեջանն ու որպես առաջին քայլ «դեմոկրատական» դարձավ Հայաստանը' ինչպես Բոլթոնն էր ասում, մենք հրաժարվեցինք կաղապարներից։
Ալիևը ճիշտ էր ասում, որ հայերին հաղթել է ադրբեջանցիների այն սերունդը, որին ինքը դաստիարակել է հայերի հանդեպ ատելությամբ»։
Հարակից հրապարակումներ`
- Ստեփան Դանիելյան. Մենք սա չենք տեսնում, սա ֆանտաստիկ վիճակ է
- Ստեփան Դանիելյան. Հասկանալի է դառնում ԱՄՆ պահվածքն Արցախի պատերազմի ժամանակ
- Ստեփան Դանիելյան. 2018-ը մեր դժբախտությունների տարեթիվն է
- Ստեփան Դանիելյան. Նրա մնալը նշանակում է քաղաքացիական պատերազմ, ու դա լինելու է
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան