Վիրավորված, մինչև վերջ բուժում չստացած քաղաքացուն աջակցություն չի տրվել. Գրիգորյան
«Վիրավորներին տրամադրվող աջակցության ծրագրերում բազմաթիվ խնդիրներ կան»,- այսօր խորհրդարանում ասաց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Սրբուհի Գրիգորյանը։
Նա նշեց, որ քաղաքացին վիրավորում է ստացել, որից հետո 2 օր ստացիոնար բուժում է ստացել. «Հայրենասիրությունից ելնելով՝ չի շարունակել բուժումը և մեկնել է ռազմաճակատ»։
Սակայն, պատգամավորը նշեց, որ քանի որ սահմանվել է ժամկետ, ըստ որի՝ 3 օր և ավելի ստացիոնար բուժում ստացածներն են կարողանում օգտվել աջակցության ծրագրերից, այս քաղաքացին չի ստանում աջակցություն։
«Ստացվում է, որ այն քաղաքացինեը, որոնք հայենասիրությունից դրդված չեն սպասել և մեկնել են առաջնագիծ, դուրս են մնում աջակցության ծրագրերից։ Եվ արդյունքում՝ հայրենասիրությունը ստորադասվում է»,- շեշտեց պատգամավորը։
Արձագանքելով նրա խոսքին՝ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը խնդրեց, որ ցանկացած նմանատիպ դեպքի մասին տեղեկատվություն տրամադրել իրենց։
«Ուղղակի պատկեացրեք, որ այդ 3 օրվա փոխարեն նշվեր 1 օր, ինչ քաոտիկ վիճակ կստեղծվեր։ Կստացվեր, որ ցանկացած անձ, որն ունի վնասվածք, ավտոմատ կդառնա շահառու։ Ուստի պետք է ցանկացած նման դեպք դարձնել քննարկման առարկա և արագ լուծում տալ»,- նշեց նա։
Սրբուհի Գրիգորյանն էլ հակադարեց՝ ասելով, որ այդ դեպքում էլ ոտքի թեթև վիրավորում ստացած, բայց 3 և ավելի օր ստացիոնար բուժում ստացած քաղաքացին ստանում է աջակցություն, ուստի արդարության մասին խոսք լինել չի կարող։
«Ես առաջարկում եմ, որ ոչ թե բուժման օրերը հաշվի առնվեն, այլ՝ վիրավորման ծանրությունը»,- ասաց նա։
Մհեր Գրիգորյանն էլ նշեց, որ համաձայն է պատգամավորի հետ։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին