Ադրբեջանի ԱԳՆ-ն ոտանավորով պատասխանել է Փաշինյանին
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը Հուսեյն Ջավիդի ոտանավորով պատասխանել է ապրիլի 14-ին Ազգային ժողովում Նիկոլ Փաշինյանի «ոտանավորին», ասելով, որ Փաշինյանը ծանր պարտությունից եզրակացություններ չի արել։
«Եվ կլինի անարժան մեկը,
Մեր հայրենիքից խլելու ցանկությամբ,
Իմացիր՝ երկար չի տևի,
Որ ընկնի նրա առաջ»,- ասվում է Ադրբեջանի ԱԳՆ հայտարարության մեջ:
Հիշեցնենք, որ օրերս Փաշինյանը, մեկնաբանելով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի պահվածքը, նրան պատասխանեց քառյակով.
«Ես քեզ չեմ ատում, ես խղճում եմ քեզ,
Այդպես խղճում են մարդիկ խելացի
Հոգեհիվանդի մռայլ վանդակից
Իրեն հայհոյող խենթ արարածին»:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան