Միջազգային հանրությունը պետք է ստիպի Ադրբեջանին հրաժարվելու պատմությունը աղավաղելու քաղաքականությունից. Արցախի ՄԻՊ
Այսօր Արցախի Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը մասնակցել է Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օրվա առթիվ Ստեփանակերտի Սուրբ Աստվածամոր Հովանու մայր տաճարի բակում կազմակերպված ակցիային: Այս մասին հայտնում են Արցախի ՄԻՊ գրասենյակից:
Պաշտպանը ներկայացրել է մշակութային հուշարձանների պաշտպանության միջազգային իրավական օրակարգը, ինչպես նաև պատերազմի ընթացքում և դրանից հետո Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի կողմից Արցախի բռնազավթված տարածքներում մշակութային արժեքների նկատմամբ վանդալիզմի դեպքերի փաստագրման ուղղությամբ իրականացվող աշխատանքները և այս բնագավառում միջազգային կազմակերպությունների հետ համագործակցությունը:
Իր ելույթում Գեղամ Ստեփանյանը նշել է, որ միջազգային իրավական նորմերով որևէ ժողովրդի մշակութային արժեքներին հասցված վնասը հավասարապես վերաբերում է համայն մարդկությանը, ուստի՝ յուրաքանչյուր պետություն պարտավոր է պաշտպանել իր տարածքում կամ դրանից դուրս գտնվող մշակութային արժեքները, նույնիսկ ռազմական օկուպացիայի ընթացքում:
Նա ընդգծել է, որ ստեղծված իրավիճակում, երբ հայկական կողմը փաստացի չունի հնարավորություն պաշտպանելու հայկական մշակութային արժեքները, միջազգային հանրությունը պետք է իր վրա ստանձնի այդ պատասխանատվությունը և ստիպի Ադրբեջանին հրաժարվելու պատմությունը աղավաղելու քաղաքականությունից:
Հարակից հրապարակումներ`
- Ադրբեջանի կողմից օկուպացրած տարածքներում թողնված է շուրջ 1500 պատմամշակութային արժեք. Խզմալյան
- ՌԴ խաղաղապահները Արցախում վերականգնում են Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ զոհվածների հուշարձանները
- «Ալիևը, շարունակելով Ադրբեջանի հայատյաց քաղաքականությունը, հող է ստեղծում հայ հոգևոր-մշակութային հուշարձանների յուրացման համար»
- ՀՀ ԱԳՆ․ Հրատապ է ՅՈՒՆԵՍԿՕ-ի շտապ միջամտությունը՝ դեռևս չավերված հուշարձանների փրկության նպատակով
- Դեսպան. Ադրբեջանի բռնապետն անձամբ է հրահագնել Արցախի հուշարձանների վրայից ջնջել հայկական գրությունները
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին