Թուրքիայի և Հունաստանի ԱԳ նախարարների մամուլի ասուլիսը վերածվել է փոխադարձ մեղադրանքների
Թուրքիայի և Հունաստանի արտաքին գործերի նախարարները հինգշաբթի օրը բացահայտորեն բախվեցին՝ Անկարայում կայացած համատեղ մամուլի ասուլիսում, որը սկսվեց հարաբերությունների բարելավման հույսով, բայց շատ արագ վերածվել է երկու կողմերի ծանր մեղադրանքների: Այս մասին գրում է Reuters-ը։
Ձգտելով մեղմել արևելյան Միջերկրական ծովի տարածքային վեճերի շուրջ լարվածությունը, Հունաստանի արտաքին գործերի նախարար Նիկոս Դենդիասը հանդիպել էր Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանին և արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուին՝ առաջին անգամ այն բանից հետո, երբ նախորդ տարի նրանց նավատորմերը մոտ էին պատերազմի:
Այնուամենայնիվ, հանդիպումներից հետո ԶԼՄ-ների համար ասուլիսի ժամանակ Դենդիասը բացահայտ հայտարարել է, որ Հունաստանի ինքնիշխանության խախտումները կընդունվեն պատժամիջոցներով, իսկ Չավուշօղլուն մեկնաբանությունն անվանել է «անընդունելի»:
«Դուք դուրս եք եկել այստեղ և փորձում եք մեղադրել Թուրքիային՝ ձեր երկրին ուղերձ տալու համար: Հնարավոր չէ, որ ես դա ընդունեմ», - ասել է Չավուշօղլուն՝ ի պատասխան Դենդիասի դիտողությունների:
Երկու երկրները ՆԱՏՕ-ում դաշնակիցներ են, բայց շատ հարցերի շուրջ տարաձայնություններ ունեն, ինչպիսիք են Միջերկրական ծովում, օդային տարածության, էներգետիկ ռեսուրսների, Կիպրոսի հարցում և Էգեյան ծովի որոշ կղզիների կարգավիճակի վերաբերյալ:
Լարվածությունը բռնկվեց անցած ամռանը, երբ Թուրքիան հորատիչ նավ ուղարկեց Միջերկրական ծովի ջրերը, բայց փոքր-ինչ թուլացավ այն բանից հետո, երբ Անկարան դուրս բերեց նավը, և հինգ տարի դադարից հետո երկրները վերսկսեցին երկկողմ բանակցություններն իրենց վեճերի շուրջ:
Դենդիասը մեղադրեց Թուրքիային՝ իր տարածքով բազմիցս ինքնաթիռներ ուղարկելու մեջ:
«Հունաստանի դիրքորոշումը պարզ է. Թուրքիան խախտել է միջազգային իրավունքը և ծովային օրենսդրությունը Էգեյան և Միջերկրական ծովի արևելյան շրջաններում», - ասել է Դենդիասը:
Չավուշօղլուն կրկին հերքել է մեղադրանքը՝ ասելով, որ Թուրքիան չի խախտել Հունաստանի ինքնիշխանությունը որոնման և հորատման աշխատանքներում և մեղադրել է Աթենքին՝ Էգեյան ծովում միգրանտներին հետ մղելու մեջ:
«Երբ փոխադարձ մեղադրանքների մեջ ենք հայտնվում, մենք իրար ասելու շատ բան ունենք: Եթե ցանկանում եք շարունակել այս վեճերը, լարվածությունները, կարող եք (և) մենք նույնը կանենք», - ավելացրել է Չավուշօղլուն:
Սակայն երկու կողմերն էլ հայտարարել են, որ ցանկանում են շարունակել փորձել լուծել իրենց տարաձայնությունները երկխոսության միջոցով:
Հունական սոցիալական ու լրատվական տիրույթում մամուլի ասուլիսը համարվում է Դենդիասի հաթղանակ ու համացանցում տարածվում են հանդիպման մեմեր։
Good morning @MevlutCavusoglu , how did you sleep last night? pic.twitter.com/pOqGzPASqK
—
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան