«Ժողովուրդ». Գլխավոր դատախազությունը որոշել է Հայաստանում ստեղծել Խուզարկուների միություն
«Ժողովուրդ» թերթը գրում է․
«ՀՀ գլխավոր դատախազությունը որոշել է Հայաստանում ստեղծել Խուզարկուների միություն: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Գլխավոր դատախազությունը Ազգային ժողովին է ներկայացրել «Մասնավոր խուզարկուական գործունեության մասին» ՀՀ օրենքի նախագիծը:
Հիմնավորման մեջ դատախազությունը նշում է, թե մասնավոր խուզարկուական գործունեության հետ կապված չկան իրավական կարգավորումներ, և դատախազությունը որոշել է օրենքով Հայաստանում թույլատրել մասնավոր խուզարկուական գործունեություն իրականացնել՝ միևնույն ժամանակ սահմանելով այդպիսի գործունեության թույլատրելի սահմաններն ու դրսևորումները:
Նշվում է, որ օրենքի մշակման շրջանակներում ուսումնասիրվել է նաև տվյալ ոլորտում միջազգային իրավական փորձը, այդ թվում՝ ուսումնասիրվել են Ֆրանսիայում, Ռուսաստանում և այլ երկներում գործող իրավական ակտերը, որոնց կարգավորումները ևս հիմք են ընդունվել նախագիծը մշակելիս:
Օրինակ՝ մասնավոր խուզարկուն կարող է տեղեկություններ հավաքագրել գույքի ծագման՝ «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի իմաստով օրինականության վերաբերյալ, որոնել այն ֆիզիկական անձանց, ում վերաբերյալ նրանց բնակության վայրում որոնումը սկսելուն նախորդող առնվազն մեկ տարվա ընթացքում տեղեկություններ չեն ստացվել:
Նշենք, որ Խուզարկուների միության նախագահն ընտրվելու է 4 տարի ժամկետով: Կարճ ասած, մտադիր են ստեղծել մարդկանց կյանքի մեջ քիթները մտցնողների միություն, որը մեծապես կզբաղվի իշխանությունների համար անցանկալի գործիչներով և պաշտոնյաներով»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում
Լրահոս
Տեսանյութեր
ՈՒՂԻՂ. Մեկնարկեց ՍԴ նիստը, օրակարգում երկու միջազգային համաձայնագրի սահմանադրականության հարցերն են