Լիբանանի նախագահը հրավիրվել է մասնակցելու Հայոց ցեղասպանության հիշատակի արարողություններին
Լիբանանի նախագահ Միշել Աունը հրավիրվել է՝ մասնակցելու ապրիլի 24-ին Երևանում Հայոց ցեղասպանության հիշատակի արարողություններին։
Հրավերը ՀՀ նախագահի անունից Միշել Աունին հանձնել է Լիբանանում ՀՀ դեսպան Վահագն Աթաբեկյանը։
Ինչպես տեղեկանում ենք Լիբանանում ՀՀ դեսպանությունից, նախագահ Աունը շնորհակալություն է հայտնել հրավերի համար ու հայտնել, որ ցեղասպանության միջոցառումներին իրեն կներկայացնի ժամանակավոր կառավարությունում երիտասարդության ու սպորտի նախարար Վարթինե Օհանյանը։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան