ԿԲ. Բանկերի կողմից իրականացվել է 2.500.000 ԱՄՆ դոլարի առք և վաճառք
ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայությունը հրապաարկել էա պրիլի 12-16-ն ընկած ժամանակահատվածում իրականացված գործարքների վերաբերյալ ամփոփ տվյալներ.
USD
Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 92,915,364 ԱՄՆ դոլար 520.07 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով, և վաճառվել 146,870,651 ԱՄՆ դոլար 522.91 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:
Միջբանկային շուկայում առևտրային բանկերի միջև իրականացվել է 2,500,000 ԱՄՆ դոլարի առք և վաճառք 519.45 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:
«Հայաստանի ֆոնդային բորսա» ԲԲԸ–ում նշված ժամանակահատվածում գործարք չի իրականացվել:
EUR
Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 14,410,339 եվրո 619.50 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով, և վաճառվել 22,441,918 եվրո 625.21 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով:
Միջբանկային շուկայում նշված ժամանակահատվածում առևտրային բանկերի միջև գործարք չի իրականացվել:
RUB
Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 1,138,268,142 ՌԴ ռուբլի 6.76 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով, և վաճառվել 1,097,090,096 ՌԴ ռուբլի 6.88 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով:
Միջբանկային շուկայում նշված ժամանակահատվածում առևտրային բանկերի միջև գործարք չի իրականացվել:
Ապրիլի 5-11-ն ընկած ժամանակահատվածում բանկերի կողմից դրամով տեղաբաշխված միջոցների ծավալը կազմել է 40 մլրդ դրամ, իսկ ԱՄՆ դոլարով տեղաբաշխված միջոցների ծավալը՝ 22.6 մլն ԱՄՆ դոլար: