Հանքը չի բացվելու, չի լինելու ոչ մի հանրային լսում. Մարգահովիտում բողոքի ակցիա է
Լոռու մարզի Մարգահովիտ համայնքի բնակիչները բողոքի ակցիա են իրականացնում։ Նրանք դեմ են, որ գյուղի մոտակայքում պղնձի հանք շահագործվի։
Բնակիչները նշում են՝ համացանցից են տեղեկացել, որ այսօրվանից հանրային քննարկումներ են իրականացվելու Դեբեդի, Եղեգնուտի, Վահագնիի, Վահագնաձորի և Մարգահովիտի բնակավայրերում:
Համայնքի բնակիչները ցավով նշում են, որ բնապահպանական ծրագրերի կողմնակից ներկայացողներն էլ հիմա դեմ չեն հանքի շահագործման վերաբերյալ հանրային քննարկումներին։
«Մենակ Լոռու մարզում այնքան հանք կա, որ էլ ինչ պիտի անենք, եթե դեմ չլինենք»,- նշեց քաղաքացիներից մեկը։
Մեկ այլ քաղաքացի էլ հակադարձեց՝ հանքը պոչամբար չի ունենալու և Մարգահովտից 20 կմ հեռու է լինելու։
«Ինքը չոր պոչանքներով է»,- նշեց նա։
Սակայն ակցիայի մասնակիցները վստահեցնում են՝ թույլ չեն տալու նոր հանք շահագործվի։
«Թեղուտում հանք կա, Ախթալայում կա, Շամլուղում կա, կիսլատայի հոտից խեղդվում ենք։ Նենց որ՝ հանքը չի բացվելու, չի լինելու ոչ մի հանրային լսում»,- նշեց քաղաքացին։
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան