«Դուք պարտությունից ուխոդվում եք». իմքայլական պատգամավոր
«Ձեր անասնական բնազդների իմպլեմենտացիան մեզ չվերագրեք, պարո՛ն Գորգիսյան»,- այսպես սկսեց իր ելույթը «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վաղարշակ Հակոբյանը։
Ապա նշելով, որ իր այդ խոսքն իմիջայլոց էր, պատգամավորն անդրադարձավ Արցախյան վերջին պատերազմին ու պարտության պատճառներին։
«Այն մարդիկ, որոնք լիազորված են եղել Արցախի հարցով բանակցելու, գնացել այնտեղ պայմանավորվել են, որ հողերը տալիս են, եկել այստեղ ասել են՝ ոչ մի թիզ հող։ Մեր պրոբլեմները՝ 2021 թվականը ներառյալ, սկսվել են աստեղից։ Եվ որևէ մեկը թող այլ բացատրություն չփնտրի, և որևէ մեկը թող չփորձի մեր կոռեկտությունը շփոթել ինֆորմացիայի բացակայության, վախի կամ տրամաբանելուց զուրկ լինելու հետ։ Բանակցությունները տարել մտցրել են փակուղի, բանակից ինչ կարացել, տարել են»,- նշեց նա։
Պատգամավորը դիմեց գործընկերներին.
«Հարգելի՛ գործընկերներ, էն որ ամեն տեղ գրում էիք՝ հաղթելու ենք, չգիտեի՞ք, որ զինվորների մարտական պատրաստվածությունը բարձրացնելու փոխարեն նրանց սոված էին պահում, ու ամիսներով ուրիշի շինարարության վրա էին աշխատացնում, ու ձեռքներին էլ 80-ականների զենքեր էին»։
Նա նաև հավելեց. «Երբ 44 օր գրում էիք՝ հաղթելու ենք, հաղթանակը ձերն էր, բայց հիմա պարտությունը Փաշինյանինն է, դուք պարտությունից ուխոդվում եք»։
Հարակից հրապարակումներ`
- Եթե վստահենք մեր զորքին, վերջին բլրի վրա, վերջին բնագծում էլ հաղթելու ենք. Հովհաննիսյան
- Սա մեր վերջին կռիվն է. մեր ու մանուկ, ամբողջ ազգով կանգնելու ենք և հաղթելու ենք. Սասուն Միքայելյան
Լրահոս
Տեսանյութեր
Գրետա Թունբերգ. Երկերեսանիություն ու կեղծավորություն է, որ COP29-ը տեղի է ունենում Ադրբեջանում