Հայ կինոյի օրն է
Ապրիլի 16-ը պաշտոնապես Հայ կինոյի օր է հաայտարարված․ 2019 թ․ ՀՀ ազգային ժողովը հունիսի 19-ի հերթական նիստում ընդունել է ապրիլի 16-ը Հայ կինոյի օր սահմանելու մասին օրենքի նախագիծը և ՀՀ տոների և հիշատակի օրերի մասին օրենքը լրացվեց նոր՝ 4․1-րդ հոդվածով․ «Հայ կինոյի օր` նշվում է ապրիլի 16-ին»:
Խորհրդային Հայաստանի կառավարության 1923թ․ ապրիլի 16-ի «Պետկինոյի կազմակերպման մասին» դեկրետով ստեղծվեց «Պետկինոն», որն ընդամենը երկու տարի անց՝ 1925 թվականին, «Նաիրի» կինոթատրոնի հանդիսավոր բացմանը հանդիսատեսին ներկայացրեց «Խորհրդային Հայաստան»՝ առաջին լիամետրաժ վավերագրական ֆիլմը։ Մեկ տարի անց արդեն հայ կինոն ունեցավ նաև իր առաջին լիամետրաժ համր ֆիլմը․ էկրան բարձրացավ Համո Բեկնազարյանի «Նամուսը»։
Հայաստանի ազգային կինոնկենտրոնի հաղորդմամբ, միայն այսօր բոլոր կինոթատրոնները ցուցադրելու են հայկական հին ու նոր բազմաժանար ֆիլմեր՝ նշանավորելով Հայ կինոյի ծնունդը։
Հայաստանի ազգային կինոնկենտրոնի նախաձեռնած կինոցուցադրումների հանրային արշավին միացել են մայրաքաղաքային և մարզային մի շարք կինոթատրոններ՝ «Մոսկվա», «Կինոպարկ», «Նաիրի», «Հայաստան», «Սինեմա Սթար»՝ (Երևան), «Հոկտեմբեր» (Գյումրի), «Քաջարան» (Քաջարան), «Սյունիք» (Կապան) և այլն։ Իհարկե «Կինոպարկ», «Նաիրի», «Հայաստան», «Սինեմա Սթար» կինոթատրոնները թեև միացել են արշավին, բայց ցուցադրրելու են իրենց ընտրած ֆիլմերը։
Իսկ «Մոսկվա» կինոթատրոնը ցուցադրելու է միայն Հայաստանի ազգային կինոկենտրոնի կողմից 2019-2020 թթ․ աջակցություն ստացած և արտադրված ֆիլմեր, մասնավորապես կարճամետարաժներ, որոնց հեղինակները դեբյուտանտներ են (Անգինե Իսանյան, Անժելիկա Թամարյան, Մերի Միքայելյան, Րաֆֆի Մովսիսյան, Ալեքսանդր Բաղդասարյան, Դավիթ Բաբայան)։ ՄՈՍԿՎԱ կ/թ-ում ապրիլի 16-ին՝ ժամը 12։00-ից մինչև երեկոյան 17։00-ը կցուցադրվեն հայկական 3 լիամետրաժ և 13 կարճամետրաժ ֆիլմեր (խաղարկային, անիմացիա)։
Սույն կինոարշավին միացել է նաև Տավուշի մարզը․տեղի բոլոր ցուցադրության հնարավորություն ունեցող դահլիճներում կներկայացվեն հայկական ֆիլմեր (իրենց ընտրությամբ)։
Ինչ ֆիլմեր են ցուցադրվելու «Մոսկվա» կինոթատրոնում
12:00 -Լիամետրաժ Ծրագիր
1 - (112 ր., 2019) (Կապույտ)
«Իմ Խաչը» ռեժ. Շավարշ Վարդանյան
13:00 Կարճամետրաժ Ծրագիր 1 - Խաղ. և անիմացիոն (80 ր.) (Կարմիր)
1. Ֆիրդուս (6 րոպե, 2020), ռեժ. Նաիրա Մուրադյան
2. Շեմից այն կողմ (13 րոպե, 2020, դեբյուտ), ռեժ. Անգինե Իսանյանս
3. Հաջորդ կայարանը (5 րոպե, 2020 ,դեբյուտ), ռեժ. Անժելիկա Թամարյան
4. Հին նոր (30 րոպե, 2019, դեբյուտ), ռեժ. Արտյոմ Բաղդասարյան
5. Սառան մերկ է (26 րոպե, 2020, դեբյուտ), ռեժ. Մերի Միքայելյան
14:00 Լիամետրաժ Ծրագիր 2 - (110 ր., 2019) (Կապույտ)
«Անհայտ բաժանորդ» ռեժ. Արշալույս Հարությունյան
15:00 Կարճամետրաժ Ծրագիր 2 - Խաղ. և անիմացիոն (82 ր.) (Կարմիրր)
1. Վայրենին (29 ր., 2019) ռեժ. Հովհաննես Հակոբյան
2. Ժամանում (18 ր., 2020, դեբյուտ) ռեժ. Րաֆֆի Մովսիսյան
3. Նոր տարվա գոճի (20 ր., 2019, դեբյուտ) ռեժ. Ալեքսանդր Բաղդասարյան
4. Կաֆկայի երազը (8 ր., 2020) ռեժ. Դավիթ Բաբայան
5. Ջազ (8 ր., 2019) ռեժ. Դավիթ Բաբայան
16:00 Լիամետրաժ Ծրագիր 3 - (100 ր., 2020) (Կապույտ)
«Երբ որ քամին հանդարտվի» ռեժ. Նորա Մարտիրոսյան
17:00 Կարճամետրաժ Ծրագիր 3 - Խաղ. (74 ր.) (Կարմիր)
Սիլուետ Ստուդիոն ներկայացնում է
1. Հիմնավոր մաքրություն (26 ր., 2019, դեբյուտ) ռեժ. Նաիրա Սարգսյան
2. Պատմություն N 35 (22 ր., 2020, դեբյուտ) ռեժ. Սահակ Գրիգորյան
3. Տատը (25 ր., 2019) ռեժ. Արամ Շահբազյան