ՊՆ փոխնախարարի հերթական «փախուստը»
Պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանը հերթական անգամ խուսափեց լրագրողների հարցերին պատասխանելուց։
ԱԺ-ում լրագրողները հարց հնչեցրին, թե պատերազմից հետո ի՞նչ բարեփոխումներ են իրականացվել բանակում, սակայն փոխնախարարը չպատասխանեց՝ ասելով, որ ամեն ինչ փոխվելու է ու կփոխվի։
«Երբ արդյունքները տեսանելի կլինեն, դուք կտեսնեք»,- ասաց նա։
Լրագրողները հետաքրքրվեցին, թե գերիների վերադարձի հարցն ինչպես պետք է կարգավորվի, որին ի պատասխան նա նշեց՝ հօգուտ ՀՀ-ի։
Իսկ հարցին, թե արդյո՞ք ինքը տեղյակ է, որ գերությունից վերադարձած տղաներին կրկին ուղարկում են ծառայության, փոխնախարարը պատասխանեց.
«Ներողություն, լավ բան չեմ անում, որ փակում եմ դուռը»։
Հարակից հրապարակումներ`
- «Ժողովուրդ». Միջազգային հանրությունը պետք է ապահովի բոլոր գերիների արագ վերադարձը. Ֆուրլաս
- ՌԴ դեսպանի հետ հանդիպմանն անդրադարձ է կատարվել ռազմագերիների խնդրին․ ՊՆ
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում