Պատերազմից հետո խոսել, որ Սյունիքը լրիվ անվտանգ է, իհարկե, ճիշտ չի լինի. Արմեն Խաչատրյան
«Ես Սյունիք շատ հաճախ եմ այցելում՝ գուցե ամեն շաբաթ, ինձ այնտեղ ներկա կամ բացակա դնողը Մեղրիի քաղաքապետը չէ։ Առաջիկա օրերին էլ նորից գնալու եմ»,- այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը՝ անդրադառնալով Մեղրիի քաղաքապետի այն հայտարարությանը, թե պատգամավորը Սյունիք, և, մասնավորապես՝ Մեղրի, չի այցելել։
Նրա խոսքով, Սյունիքում խնդիրները բազմաթիվ են, այն դարձել է անմիջական սահման, դրա հետ կապված մեծ աշխատանք կա անելու՝ տեսահսկման համակարգերի տեղադրում, փշալարեր, իսկ այդ աշխատանքները հեռու են վերջնական լինելուց։
«Պատերազմից հետո խոսել, որ ամեն ինչ շատ լավ է և լրիվ անվտանգ է, իհարկե, ճիշտ չի լինի»,-ասաց նա։
Ինչ վերաբերում է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի այն հայտարարությանը, թե Զանգեզուրը պատմական ադրբեջանական տարածք է, ապա Արմեն Խաչատրյանը նշեց.
«Ալիևի պոռոտախոսությունն ու բացահայտ ցինիզմը նրա հոգեվիճակի հետ անմիջական կապի մեջ է։ Կարծում եմ՝ ինքն արդեն հոգեխանգարումներ ունի, ես հարցով կպատասխանեմ Ալիևի այդ հոխորտանքին՝ իր պապը կամ ապուպապը ո՞ր երկրի քաղաքացին կամ բնակիչն են եղել։ Այդ հարցին չի կարող պատասխանել, որովհետև իր ղեկավարած պետությունն այդքան պատմություն չունի»։
Հարակից հրապարակումներ`
- Սյունիքով անցնելիք միջանցքը նպաստելու է Հայաստանի սողացող նվաճմանը Թուրքիայի և Ադրբեջանի կողմից. Վարուժան Գեղամյան
- Ռազմական ագրեսիային հաջորդում են ծավալապաշտական նկրտումները ՀՀ տարբեր տարածքների, մասնավորապես՝ Սյունիքի նկատմամբ. Արցախի ԱԳՆ
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում