Նախագահի աճող վարկանիշը հասարակության առողջացման կամ սթափության վերադարձի լավագույն ցուցիչն է․ Վ․ Սողոմոնյանը ՝ Ռ․ Քոչարյանի մասին
Պետք է արձանագրենք, որ նախագահի աճող վարկանիշը հասարակության առողջացման կամ սթափության վերադարձի լավագույն ցուցիչն է։ Այս մասին «5-րդ ալիք» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասել է Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար, քաղաքագիտության դոկտոր Վիկտոր Սողոմոնյանը։
«Մարդիկ հասկացան, որ կեղծիքները շատ էին։ Հասկացան,որ կա պետական գործիչ, որը պահպանել է իր քաղաքական, հասարական, այդ թվում ՝տարածաշրջանային աղդեցությունը, որի վերաբերյալ կային մեղադրանքներ։ Մեղադրանքները հօդս ցնդեցին։ Այս իշխանությունները երեք տարի ունենալով բոլոր հնարավորությունները հետաքննելու, հետազոտելու, փորփրելու , չկարողացավ հայթայթել մի բան, որով կկարողանար ասպարեզից հեռացնել այս տրամաչափի պետական և քաղաքական գործչին, ուղղակի չկարողացավ»,- ասել է Սողոմոնյանը։
Նա նաև անդրադարձել է սպասվող ընտրություններին, հայտնելով, որ կա ծրագիր և թիմը, հիմա նաև քննարկումներ են ընթանում, հետագա անելիքների մասին կիրազեկեն։
Հարցազրույցը «5-րդ ալիք»-ի եթերում կլինի այսօր, ժամը՝ 22:20-ին։
Հարակից հրապարակումներ`
- Վիկտոր Սողոմոնյան. 13 տարվա թունավորման պատասխանատուները պետք է պատժվեն
- Վիկտոր Սողոմոնյանը կոչ է անում իրենց թիմի բոլոր անդամներին ու համախոհներին մասնակցել փետրվարի 20-ի հանրահավաքին
- Սուտն ու նենգափոխումն անբաժան են Նիկոլից. Վիկտոր Սողոմոնյան
- Վիկտոր Սողոմոնյան. Փաշինյանը, ինչպես միշտ, սուտ է խոսում
- «Անելիք շատ կա, արդյունքները՝ արդեն մոտ օրերին». Վիկտոր Սողոմոնյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան