Ջրականում ականապայթյունային պատահարից վիրավորում ստացած փրկարարը դեռ վերակենդանացման բաժանմունքում է
Պատերազմի ընթացքում զոհված և անհետ կորած համարվող զինծառայողների, կամավորների, ինչպես նաև քաղաքացիական անձանց աճյունների որոնումները շարունակվում են:
Փրկարարական մեկ ջոկատով այսօր որոնողական աշխատանքներ են իրականացվում Ադրբեջանի վերահսկողության տակ անցած Որոտանի (Քուբաթլու) ուղղությամբ:
Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից հայտնում են, որ երեկ, Ջրականի շրջանում որոնումներն արդյունք չեն տվել: Կեսօրին տեղի ունեցած ականապայթյունային պատահարից հետո աշխատանքները նույն պահին դադարեցվել են:
Պայթյունից վիրավորում ստացած փրկարարի առողջական վիճակը կայուն է: Նա գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, օրվա երկրորդ կեսին կտեղափոխվի հիվանդասենյակ:
Հիշեցնենք, որ երեկ Արցախի վերահսկողությունից դուրս գտնվող Ջրականի շրջանում (Քենդ Հորադիզ տեղամաս) տեղի ունեցած որոնումների ընթացքում ականապայթյունային վիրավորում էր ստացել ԱԻ պետական ծառայության փրկարար ուժերի վարչության արագ արձագանքման հատուկ ստորաբաժանման օպերատիվ խմբի հրամանատար Տ.Հ.-ն (ծնված 1975թ.): Պատահարի հետևանքով Տ.Հ.-ն ստացել է աջ ոտնաթաթի վիրավորում:
Հարակից հրապարակումներ`
- Ջրականի շրջանում ականապայթյունային վիրավորում է ստացել ԱԻՊԾ աշխատակիցը
- 14.04.2021. Փոխանցվել է ևս մեկ զոհված զինծառայողի աճյուն
- Ջրականի շրջանում հայտնաբերվել է ևս 2 աճյուն․ ԱԻՊԾ
- 13.04.2021. Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներից հայտնաբերվել և տարհանվել է ընդհանուր 1539 աճյուն
- Զինծառայողների մարմինների որոնողափրկարարական աշխատանքները այսօր շարունակվում են Հադրութում
- 08.04.2021. Հայտնաբերվել է 7 աճյուն, 2 աճյուն հայկական կողմին փոխանցել են ադրբեջանցիները
- 07.04.2021. Հայկական կողմին է փոխանցվել ևս մեկ աճյուն
- 05.04.2021. Անհետ կորած զինծառայողների աճյունների որոնումները շարունակվում են Ջրականում
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում