Ժիրայր Ավետիսյան. Վերջին պատերազմը Հայաստանի՝ որպես պետության «դեղին քարտն» է, որ մեզ աշխարհը ներկայացրեց
«Եթե առաջիկա 3-4 տարում գիտության պետական հատկացումները չբազմապատկվեն, ապա մոտակա տարիներին Հայաստանի Հանրապետությունը հավանաբար գոյություն չի ունենա»,-նման ահազանգ է հնչեցնում «Գիտուժ» նախաձեռնության սատարող, ֆիզմաթ գիտությունների թեկնածու Ժիրայր Ավետիսյանը։
Գիտնականն իր պնդումը ծայրահեղական ու չափազանցված համարողների համար հիմնավորում է, եթե հենց այսօր չսկսվի Հայաստանի աննախադեպ, թռիչքային զարգացումը, ապա վաղը Հայաստանը կդադարի գոյություն ունենալ որպես անկախ աշխարհքաղաքական սուբյեկտ, կամ էլ նույնիսկ ֆորմալ սուբյեկտ մնալու դեպքում դառնալու է դեր չունեցող, թերզարգացած, նոսր բնակչությամբ, հետամնաց մի գավառ։
«Վերջին տարիների զարգացումը, այդ թվում պատերազմի շուրջ իրադարձությունները, պետք է մեզ օգնեն հասկանալ, անկախ մեր երկում քաղաքական, դեմոկրատական բոլոր զարգացումներից, մենք աշխարհում ոչ ոքի պետք չենք, հետաքրքիր չենք։ Ցավոք սրտի, դա բնական է։ Մենք զբաղեցնում ենք աշխարհաքաղաքական լուրջ դիրք, տարածք, բայց աշխարհին ոչ մի բարիք չենք առաջարկում, կամ առաջարկում ենք շատ չնչին, մեր առաջարկած ծառայությունների որակը ցածր է, այն, ինչ կարող ենք առաջարկել աշխարհին, ոչ ոքի պետք չէ։ Իսկ եթե որևէ խաղացող այլևս պետք չէ, նրան շատ արագ հեռացնում են խաղադաշտից։ Կարելի է ասել՝ վերջին պատերազմը մեր դեղին քարտն է, որ մեզ աշխարհը ներկայացրեց»,- նշում է գիտնականը։
Ավետիսյանի խոսքով, Հայաստանի անկախության առաջին տարիներից մեզ համարում էին անցումային փուլում գտնվող երկիր ու սպասում էին, որ մենք ներկայանանք աշխարհին, ուզում էին տեսնել, թե մենք ինչ ենք ցանկանում լինել, ինչ դեր ենք ուզում զբաղեցնել համաշխարհային զարգացումներում, ինչ ենք ուզում անել մեր պետականության հետ։
«Նրանք սպասեցին, սպասեցին, երեսուն տարին անցավ, բայց, կարծես թե, մենք այդպես էլ այդ հարցերի պատասխանները չգտանք, ավելին, հարմարվեցինք դատարկ սպառողի կարգավիճակին։ Իսկ այս տարածաշրջանը խիստ կարևոր է դատարկ սպառողներ պահելու համար։ Եթե մենք շատ շուտ կտրուկ չներկայանանք աշխարհին նոր ասելիքով, չսկսենք թռիչքաձև զարգանալ, ապա մոտակա տարիներին մեզ կարմիր քարտ կներկայացնեն»,- ցավով փաստում է գիտնականն ու անում հաջորդ պնդումը՝ այսօր Հայաստանում թռիչքաձև զարգացում հնարավոր է միայն գիտատեխնիկական ու գիտատեխնոլոգիական ոլորտների շուրջ։
Նրա հիմնավորումներն ու հաջորդ պնդումները՝ «Գիտուժ» նախաձեռնության ֆեյսբուքյան էջում հրապարակած տեսանյութում։
Հարակից հրապարակումներ`
- «Գիտուժ». Կառավարության քայլը բացարձակապես ռազմավարական չէ
- Պրոֆեսորի ահազանգը. Մենք հիմա անջրպետի առաջ ենք
- Հովակիմ Զաքարյան. Կրթության ու գիտության ցածր որակի պատճառը շենքերի մեջ չէ
- «Գիտուժ»-ի անդամներն իրենց մտահագություններն են ներկայացրել ՄԻՊ-ին
- «Գիտուժ»-ի անդամ. 2.7 մլրդ դրամ ֆինանսավորման մասին հայտարարությունը մեզ չի գոհացրել
- Արամ Ջիվանյան. Գիտության ոլորտում կտրուկ փոփոխություններ են հարկավոր, փոքր քայլերը միայն կերկարացնեն հիվանդի հոգեվարքը
- Խաչիկ Նազարյան. Ֆիքսեք, Հայաստանում գիտության վիճակն օրհասական է, գիտնականը՝ անհետացման վտանգի ներքո
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին