Դատախազությունը՝ «քիթ մտցնողների» միության ստեղծման լուրի մասին
Գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանն անդրադարձել է «Ժողովուրդ» թերթի այն հրապարակմանը, ըստ որի դատախազությունն ինչ֊որ օրենքի նախագիծ է շրջանառության մեջ դրել մասնավոր խուզարկուական գործունեության թույլատրման մասին, ինչով, իբր, ստեղծվում է մարդկանց մասնավոր կյանքում «քիթը մտցնողների» միություն։
«Տեղեկատվությունը իրականության հետ որևէ կապ չունի։ Դատախազությունը նման օրենքի նախագիծ չի մշակել»,- մասնավորապես նշել է նա՝ ավելացնելով, որ օրինագծի հեղինակ Արթուր Դավթյանը ոչ թե դատախազն է, այլ պատգամավոր։
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները