Պետք է պարզել ինչու ընդհատվեց գերեվարված շիրակցիների վերադարձի գործընթացը․ Բորիս Ավագյան
Եթե գերեվարված 62 շիրակցիներից ութին Ադրբեջանը վերադարձրել է, ուրեմն հնարավոր է, որ 54-ին էլ վերադարձնի, պետք է պարզել, թե ինչու գործընթացը ընդհատվեց»։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասել է Արցախի նախագահի հատուկ ներկայացուցիչ Բորիս Ավագյանը։ Նա վստահություն է հայտնել, որ անկախ Ադրբեջանի հայտարարություններից, թե բոլոր ռազմագերիներին վերադարձրել են, հնարավոր է մտածված քայլերի միջոցով պահվող մյուս անձանց ևս հայրենիք վերադարձնել։
Բորիս Ավագյանը չի հստակեցրել, թե ռազմական գործողությունների ավարտից հետո՝ Հադրութի Հին Թաղեր ու Խծաբերդ բնակավայրերում, դեկտեմբերի 16-ին գերեվարված 62 շիրակցիներից 54-ին վերադարձնելու ուղղությամբ ինչ քայլեր են կատարվում, սակայն նշեց, որ հիմնական խնդիրն է քննարկել և բացահայտել հասարակությանը, թե ինչի՞ պատճառով է գործընթացը կանգ առել։ Դա է հիմնական հարցը, որ հասարակությունը պետք է ուշադրություն դարձնի և հարցն ուղղի կառավարությանը։
ԱՀ նախագահի ներկայացուցիչը, մասնավորապես, անակնկալ որակեց իմքայլական պատգամավոր Արթուր Մանուկյանի հայտարարությունը, թե գերիների հետ կապված հարցերը պետք է ուղղել ՌԴ դեսպանին։ «Այն հայտարարությունները, որոնք այսօր արվում են, օրինակ՝ պատգամավոր Մանուկյան Արթուրն ասում է, որ պետք է դիմել ՌԴ դեսպանին՝ գերիների հարցով։ Ինձ համար անակնկալ է, զարմանում եմ ո՞նց կարելի է նման հայտարարություններ անել։ Քաղաքացիները պետք է հավաքվեն, գնան ՌԴ դեսպանին դիմեն և հարցնեն՝ իրենց բարեկամները երբ են վերադառնալու Հայաստա՞ն»։
Մանրամասն ՝ սկզբնաղբյուրում։