«Չեխերն ուզում են Լոռիում նոր հանք շահագործել»
Այսօրվանից Լոռու մարզում նախատեսվում են հանրային քննարկումներ «Լուսաջուր Վենչերզ Ինվեստ» ՍՊ Ընկերության կողմից, որտեղ պետք է ներկայացվի «ՀՀ Լոռի մարզի Հանքաձորի հանքային դաշտում 2021-2024 թթ. նախատեսվող երկրաբանական ուսումնասիրության աշխատանքների կատարման ծրագիր և շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման» հայտի վերաբերյալ: Հանրային քննարկումներ են իրականացվելու Դեբեդի, Եղեգնուտի, Վահագնիի, Վահագնաձորի և Մարգահովիտի բնակավայրերում:
Մինչ Լոռու բնակիչների մի մասը դեմ է նոր հանքի շահագործմանը, մյուսներն էլ պնդում են՝ լավ շահագործման դեպքում հանքը օգուտ կտա։
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Սոցիալական ապահովության պետական ծառայության նախկին պետ Վազգեն Խաչիկյանն, օրինակ՝ կողմ է հանքի շահագործմանը։
«Ազգությամբ չեխեր են ուզում հանքը շահագործել։ Այս նախագծով բացառվում է պոչամբարը, քանի որ արդյունահանումը լինելու է մինչև կես միլիոն տոննայի չափով։ Եթե սա վնաս լիներ, օրենքով կարգելվեր»,- նշեց նա։
Լոռու նախկին փոխմարզպետ Գայանե Սարգսյանն էլ հակադարձեց՝ ասելով, որ եթե Լոռին առաջնահերթ է համարում զբոսաշրջությունը զարգացնելը, ապա որևէ հանքի շահագործումը պետք է կտրականապես մերժվի։
«Արդեն իսկ Լոռին տեսել է հանքարդյունաբերության վնասները, էլ չենք ուզում»,- ասաց նա։
Լրահոս
Տեսանյութեր
Մինչև 16 տարեկան երեխաները գտնվում են սեռական անձեռնմխելիության վիճակում. Դավիթ Թումասյան