Օնիկ Գասպարյան-Նիկոլ Փաշինյան վեճը նոր զարգացումներ է ստանում․ Հրանտ Բագրատյան
ՀՀ նախկին վարչապետ, տնտեսագետ Հրանտ Բագրատյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է Նիկոլ Փաշինյան-Օնիկ Գասպարյան բանավեճին, գրելով․
«Օնիկ Գասպարյան - Նիկոլ Փաշինյան վեճը նոր զարգացումներ է ստանում։ Նիկոլը հանրությանը ևս մեկ անգամ խաբելու համար հրապարակում է ԱԽ գաղտնի արձանագրություններ։ Գասպարյանը պնդում է, որ դրանք կրճատ հատվածներ են։ Նա պահանջում է, որ հրապարակվեն ձայնագրություններն ամբողջությամբ։
Նիկոլն ասում է, որ Գասպարյանը իբր թե իրեն չի զգուշացրել պատերազմը շուտափույթ կերպով դադարեցնելու մասին։ Նա ձև է անում, թե մոռացել է, որ այդ մասին ժամանակին ինքը դրական էր պատասխանել մամուլով։
Բացի այդ նա մոռացել է, որ հոկտեմբերի առաջին 10-օրյակում արտախորհրդարանական ուժերի հետ հանդիպելիս ուղղակի տեքստով ասել է, ԳՇ պետը պահանջում է քաղաքական լուծում գտնել և դադարեցնել պատերազմը։ Ի՞նչ է ուզում նիկոլը։ Երևի ինչ-որ մեկը նրան հուշում է. այս ժողովրդին ինչքան ուզես կարող ես խաբել»:
Հարակից հրապարակումներ`
- Օնիկ Գասպարյան. Անհապաղ նախաձեռնել 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովի ստեղծում
- ԱԽ-ն գաղտանզերծումներ է արել՝ ի պատասխան Օնիկ Գասպարյանի
- Օնիկ Գասպարյան. Ճշմարտությունը կարող է բացահայտվել միայն իշխանափոխության դեպքում
- Փաշինյանը Օնիկ Գասպարյանին սպառնաց՝ ձայնագրություն կա
- Օնիկ Գասպարյանի գործով Փաշինյանի ներկայացուցչի միջնորդությունը մերժվել է
- Արամ Օրբելյան. Պատասխանողը դատարանին ասում է՝ քանի որ չեն կատարելու Օնիկ Գասպարյանի գործով ակտը, վերացրեք
- Վարչական դատարանում մեկնարկել է Օնիկ Գասպարյանի գործով դատական նիստը
Լրահոս
Տեսանյութեր
Վ.Հակոբյան. Ռուսաստանի հետախուզությունն ասում է՝ գիտենք, ինչ փողեր են գալիս, ում գրպաններն են մտնում