Ինչպես կրկնօրինակել Միքելանջելոյի «Դավիթը»
Միքելանջելոյի հայտնի «Դավթի» արձանի ամենաճշգրիտ կրկնօրինակը կդառնա իտալական տաղավարի հպարտությունն այս աշնանը Դուբայում կայանալիք Համաշխարհային ցուցահանդեսում. Ֆլորենցիայում Միքելանջելոյի գլուխգործոցի կրկնօրինակն արվում է 3D եղանակով: Խնդիրը հեշտ չէ. ի վերջո արձանի բարձրությունը 5 մետր է:
Եվրանյուզը գրում է, որ իտալացիներն աշխատում են շվեդական Hexagon ընկերության հետ համատեղ, որը մասնագիտացված է ճշգրիտ չափման տեխնոլոգիայի մեջ: Նախագծի ղեկավար Նիկոլա Սալվիոլին բացատրում է, որ աշխատանքը սկսվել է մի քանի ամիս առաջ և ներառում է երեք փուլ՝ արձանի սկանավորում 3D թվային կրկնօրինակ ստեղծելու համար, 3D տպում տարբեր մասեր, այնուհետև վերանայում և հավաքում:
«Մենք ոչ միայն պետք է արձանին տանք իր սկզբնական տեսքը, կարծես քարից էր, այլ նաև ցուցադրենք դրա մակերևույթի բոլոր բծերը, ճաքերն ու քերծվածքները»,- ասել է նա:
Արվեստի քննադատներն ասում են, որ ստեղծված թվային կրկօրինակը կօգնի նրանց ապագայում գնահատել արձանի վիճակը և դրա հետ կապված փոփոխությունները:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները