Մհեր Մկրտչյանը՝ «Իշխանություն» ֆիլմի ցուցադրման ճնշումների մասին
«Ճնշման հետ կապված որևէ փաստի չեմ տիրապետում, կոնկրետ ինձ հետ իշխանության որևէ ներկայացուցիչ կոնտակտի դուրս չի եկել»,- հայտարարել է այսօր՝ ապրիլի 16-ին առաջին անգամ էկրան բարձրացող «Իշխանություն» ֆիլմի ռեժիսոր Մհեր Մկրտչյանը։
Նա ներողություն է խնդրում լրագրողներից՝ զանգերին պատասխանել չկարողանալու համար։
«Ինչպես նաև չեմ կարող մեկնաբանել Mediaport-ի նյութը Ալեն Սիմոնյանի «Իշխանություն» ֆիլմի հետ կապված կինոթատրոններ կատարած կամ չկատարած զանգերի մասին»,- գրել է նա։
Հիշեցնենք, Թելեգրամի Mediaport ալիքը գրել էր, որ Ալեն Սիմոնյանը զանգահարել է «Դալմա»-ի, «Մեգամոլ»-ի և մի քանի այլ կինոթատրոններ՝ հորդորելով չցուցադրել ռեժիսոր Մհեր Մկրտչյանի «Իշխանություն» ֆիլմը։
«Մինչդեռ կտրուկ մերժում ստանալով սկսել է սպառնալ, թե ստիպված կլինի այդ մասին զեկուցել Նիկոլ Փաշինյանին և մի քանի «ընկերական խորհուրդ» տալ ՊԵԿ նախագահին, ինչին ի պատասխան ստացել է՝ «ում ուզում ես զեկուցիր» պատասխան։
Նշենք, որ ֆիլմը մեծ էկրան է բարձրանալու ապրիլի 16-ին։ Ֆիլմում կա անդրադարձ երկրին պատերազմ ու պարտություն պատուհասած իշխանությանը, ինչպես նաև վերջին տարիներին Հայաստանում տեղի ունեցած արատավոր երևույթներին»,- գրել էր Թելեգրամի հայտնի ալիքը։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան