Ռուսաստանը ցանկանում է կրկնակի թեստավորել Թուրքիայից և Տանզանիայից ժամանողներին
Ռոսպոտրեբնադզորն առաջարկում է կրկնակի թեստավորել Թուրքիայից և Տանզանիայից վերադարձած ռուսներին կորոնավիրուսի հայտնաբերման համար: «Գազետա ռու»-ի փոխանցմամբ, համապատասխան որոշման նախագիծը հրապարակվել է կանոնակարգերի նախագծի պորտալում:
«Ռուսաստանի Դաշնության այն քաղաքացիները, որոնք մինչև 2021 թ. մայիսի 1-ը Թուրքիայի Հանրապետությունից և Տանզանիայի Միացյալ Հանրապետությունից ժամանում են Ռուսաստանի Դաշնության տարածք, մուտքի պահից 5 օրվա ընթացքում պետք է անցնեն կրկնակի թեստավորում՝ Կովիդ-19-ի առկայության ստուգման նպատակով»,- ասվում է փաստաթղթում:
Նախագծին համապատասխան, ռուսները ստիպված կլինեն տեղեկատվություն տրամադրել թեստերի արդյունքների մասին հանրային ծառայությունների մեկ միասնական պորտալի միջոցով: Բացառություն է նախատեսված զբոսաշրջիկներ տեղափոխող օդանավերի անձնակազմի անդամների համար, որոնք ազատվում են կրկնակի թեստավորումից:
Ներկայումս նախագծի տեքստի առնչությամբ անցկացվում են հանրային քննարկումներ և հակակոռուպցիոն անկախ փորձաքննություն:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները