ՎՏԲ-Հայաստան Բանկի և Ucom-ի համագործակցությունը. Ապառիկ վարկը՝ տեղում ու րոպեների ընթացքում
ՎՏԲ-Հայաստան Բանկը, ելնելով հաճախորդների պահանջներից, շարունակում է զարգացնել մանրածախ պրոդուկտների շարքը և մշակել շահավետ առաջարկներ շուկայի հիմնական մասնակիցների հետ համատեղ:
Բանկից հայտնում են, որ Ucom ընկերության հետ համագործակցության շրջանակներում բոլոր ցանկացողները կարող են ձևակերպել ապառիկ վարկեր Ucom-ի 78 վաճառքի և սպասարկման կենտրոններում և ձեռք բերել ապրանքներ առանց Բանկ այցելելու:
Ucom-ը, հանդիսանալով IPTV և ֆիքսված ինտերնետի ծառայությունների մատուցման բացարձակ առաջատարը և զբաղեցնելով առաջատար դիրքեր շարժական ինտերնետի շուկայում՝ հաճախորդներին առաջարկում է բջջային հեռախոսների, էլեկտրոնային սարքավորումների, գաջեթների, աքսեսուարների և էլեկտրոնային ինքնագնացների լայն տեսականի:
ՎՏԲ-Հայաստան Բանկի և Ucom-ի համագործակցության շնորհիվ հաճախորդները հնարավորություն կունենան ձեռք բերելու հեռախոսների նորագույն մոդելներ և իրենց անհրաժեշտ այլ էլեկտրոնային սարքավորումներ` արագ, պարզ և շահավետ պայմաններով:
Ապառիկ վարկը ձևակերպվում է տեղում` հաշված րոպեների ընթացքում: Վարկ ստանալու համար հաճախորդին անհրաժեշտ է ներկայացնել միայն անձնագիր և սոցիալական քարտ:
Համագործակցության շրջանակներում գործում է սմարթֆոնների գնման հատուկ առաջարկ Ucom ընկերության կողմից: Ունիվերսալ/Ունիվերսալ Պլյուս հետվճարային ծառայությանը 24 ամսով բաժանորդագրվելու դեպքում՝ հաճախորդներին հնարավորություն է ընձեռնվում ապառիկ գնել սմարթֆոններ՝ 2 տարի մարման ժամկետով՝ վարկի գործողության ամբողջ ժամանակահատվածում վճարելով միայն մայր գումար՝ առանց որևէ տոկոսների և միջնորդավճարների:
Վարկավորման հիմնական պայմաններն են.
• վարկի գումար` 30 հազար - 1,5 միլիոն ՀՀ դրամ,
• տարեկան տոկոսադրույք` 0%,
• ամսական միջնորդավճար` կախված ձեռք բերվող ապրանքի տեսակից՝ 0% -ից մինչև 1.01% (0% գործում է հատուկ առաջարկի դեպքում),
• փաստացի տոկոսադրույք՝ 0%-24%,
• վարկի գործողության ժամկետ` 3-ից մինչև 48 ամիս՝ կախված ձեռք բերվող ապրանքի տեսակից:
ՎՏԲ-Հայաստան Բանկի ապառիկ վարկավորման պայմանների վերաբերյալ ավելի մանրամասն տեղեկատվություն կարելի է ստանալ հետևյալ հղմամբ, Բանկի մասնաճյուղերում, զանգահարելով Կոնտակտային կենտրոն` 87-87 հեռախոսահամարով, ինչպես նաև Ucom-ի վաճառքի և սպասարկման կենտրոններում կամ https://www.ucom.am հղմամբ:
Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:
Հարակից հրապարակումներ`
- ՎՏԲ-Հայաստան Բանկը ԶԼՄ-ներում հիշատակումների թվով դարձել է առաջատար 2021թ-ի 1-ին եռամսյակի արդյունքներով
- ՎՏԲ-Հայաստան Բանկը և Mastercard-ը մեկնարկում են #cashbackմարաթոն ակցիան
- ՎՏԲ-Հայաստան Բանկը փաստաթղթային բիզնեսի շրջանակներում ֆինանսավորել է United Travel ընկերությանը
- «Ճանապարհորդե՛ք աշխարհով Boingo Wi-Fi անսահմանափակ ինտերնետով ՎՏԲ-Հայաստան Բանկի Mastercard World Black Edition քարտով»
- ՎՏԲ-Հայաստան Բանկն ընդլայնում է ավտովարկավորման հնարավորությունները KIA MOTORS ավտոսրահի հետ համատեղ
- ՎՏԲ գլխավոր տնօրեն. Չնայած վարկային արձակուրդին, մեր հաճախորդների մեծամասնությունը կատարել են իրենց վճարումները
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան