Րաֆֆի Մովսիսյանի «Ժամանում» ֆիլմն ընդգրկվել է Կրակովի կինոփառատոնի մրցութային ծրագրում
Հայաստանի ազգային կինոկենտրոնի ֆինանսական աջակցությունը ստացած, ռեժիսոր Րաֆֆի Մովսիսյանի «Ժամանում» ֆիլմն ընդգրկվել է Եվրոպայի ամենահին և հեղինակավոր կինոփառատոններից մեկի` Կրակովի ՄԿՓ-ի այս տարվա մրցութային ծրագրում։ Այս մասին տեղեկանում են Հայաստանի ազգային կինոկենտրոնի ֆեյսբուքյան էջից։
Փառատոնը 2021-ին անցկացվելու է մայիսի 31-ից հունիսի 6-ը, որի շրջանակում տեղի կունենա «Ժամանում» ֆիլմի համաշխարհային պրեմիերան, ինչպես նաև չորս հաջորդող ցուցադրում:
Դերերում հանդես են գալիս՝ Արթուր Մանուկյան, Շանթ Հովհաննիսյան, Մարգարիտա Գրիգորյան, Տիգրանուհի Տեր-Մարկոսյան, Արկադի Աղբալյան, Էդուարդ Սարգսյան, Արա Մուսայելյան։
Հայկն արտագնա աշխատանքից վերադառնում է Հայաստան՝ ընտանիքի հետ Ամանորը նշելու։ Հեռավոր գյուղում նրան սպասում են կինը, երեք որդին և մայրը։ Կարճ ժամանակ անց նա հասկանում է, որ կորցրել է ընտանիքի գլխավորի իր դիրքը, և հարազատներից իրեն բաժանող հեռավորությունը լոկ ֆիզիկական չէ։
Հիշեցնենք, Հայաստանի ազգային կինոկենտրոնի նախաձեռնությամբ ապրիլի 16-ին Հայաստանի գրեթե բոլոր կինոթատրոններում ցուցադրվելու են միայն հայկական ֆիլմեր, նշելով` Հայ կինոյի ծնունդը։ Ներկայացված ցուցադրությունների ծրագրում է նաև «Ժամանում» կինոնկարը։
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները