ԱՄՆ-ը խորհուրդ է տալիս զգույշ լինել ՌԴ-ի և Ուկրաինայի որոշ շրջանների վրայով թռչելիս
ԱՄՆ Դաշնային ավիացիոն վարչությունը (FAA) ամերիկյան ավիաընկերություններին խորհուրդ է տվել ծայրահեղ զգուշությամբ թռչել Ռուսաստանի և Ուկրաինայի որոշ հատվածների վրայով: ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այդ մասին ասվում է ուրբաթ օրը դեպարտամենտի կողմից տարածված օդային երկու հրահանգներում (ծանուցագրերից) (NOTAM):
Խորհուրդ է տրվում հատուկ զգուշություն ցուցաբերել Կիևի, Դնեպրի (նախկին Դնեպրոպետրովսկ) և Սիմֆերոպոլի, ինչպես նաև Մոսկվայի և Ռոստովի մարզեր, նրաց սահմաններկամ դրանցից 100 ծովային մղոն հեռավորության վրա:
Երկու փաստաթղթերն էլ տրամադրվում են կապված Ռուսաստանի Դաշնության և Ուկրաինայի միջև տարածաշրջանային լարվածության սրման պատճառով թռիչքների անվտանգության հնարավոր ռիսկերի հետ, որոնք կարող են ավելանալ առանց նախնական ծանուցման անդրսահմանային բախումների, ռազմական ակտիվության աճի հետևանքով:
Երկու ծանուցագրերը տարածվում են ԱՄՆ բոլոր ավիափոխադրողների և առևտրային օպերատորների վրա: