Ասադ. Սիրիացիները կհասնեն երկրի ողջ տարածքում ինքնիշխանության վերականգնմանը
Այսօր սիրիացիները նշում են անկախության 75-ամյակը՝ ֆրանսիական և բրիտանական գաղութարար զորքերի տարհանման օրը՝ ծաղկեպսակներ դնելով զոհված հերոսների շիրիմներին:
Հանրապետության Նախագահ Բաշար ալ-Ասադի օրվա առիթով տարածել է տեսանյութ, որում հայտնում է ազգային ինքնիշխանությունը երկրի ողջ տարածքում վերականգնելու իր վճռական մտադրության մասին:
«Տարհանման օրը բոլոր սիրիացիների համար նշանակում է փառավոր անցյալ և արժանապատիվ ներկան»,- ըստ ՏԱՍՍ-ի՝ շեշտել է Ասադը և հավելել. «Մեզ համար իրական անկախությունը կսկսվի, երբ բոլոր օտարերկրյա զորքերը դուրս բերվեն Սիրիայից և մենք վերականգնենք ինքնիշխանությունը մեր ողջ երկրի վրա»:
Սիրիայի ղեկավարը նաև այցելել է այն տարածք, որտեղ տեղակայված է զորամասերից մեկը, զրուցել է զինվորների ու սպաների հետ:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները