17.04.2021. Արցախում հաստատվել է կորոնավիրուսի 8 նոր դեպք
Արցախում ապրիլի 16-ին կատարվել է 70 թեստավորում, որի արդյունքում Արցախում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 8 դեպք: Վարակակիրները նախկինում հաստատված օջախների կոնտակտավորներ են:
Արցախի առողջապահության նախարարությունից հայտնում են, որ կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 39 վարակակիր, իսկ թեթև ձևերը ամբուլատոր բուժում են ստանում տնային պայմաններում:
Արցախում այս տարվա ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 5582 քաղաքացու հետազոտություն, որից 715-ի մոտ արձանագրվել է դրական թեստի պատասխան։
Արցախի Հանրապետությունում, ընդհանուր առմամբ, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 2599 դեպք: Կատարվել է 23 037 թեստավորում:
Հարակից հրապարակումներ`
- 15.04.2021. Արցախում հաստատվել է կորոնավիրուսի 9 դեպք
- 14.04.2021. Արցախում հաստատվել է կորոնավիրուսի 10 դեպք
- 12.04.2021. Արցախում հաստատվել է կորոնավիրուսի 2 դեպք
- 09.04.2021. Արցախում հաստատվել է կորոնավիրուսի 8 դեպք
- 08.04.2021. Արցախում հաստատվել է կորոնավիրուսի 8 դեպք