Զելենսկին Դոնբասի համար կանխատեսում է Չեռնոբիլից ավելի վատ ապագա
Le Figaro-ին տված հարցազրույցում Զելենսկին կանխատեսել է Դոնբասի և Ղրիմի ապագան, որը կարելի է համեմատել «Չեռնոբիլի օտարման գոտու» հետ:
«Սա կլինի մեռած տարածք: Դա ավելի վատ կլինի, քան Չեռնոբիլը»,-«Գազետա ռու»-ի փոխանցմամբ՝ ասել է քաղաքական գործիչը:
Նրա խոսքով, մարզերի բնակիչները կկարողանան խուսափել դրանից, եթե նրանք նորից սկսեն իրենց ուկրաինացի համարել:
Ավելի վաղ Զելենսկին ասել էր, որ պետության ղեկավարի պաշտոնը ստանձնելու պահից նա դարձել է ավելի կոշտ քաղաքական գործիչ՝ այն պատճառով, որ փորձում է դադարեցնել պատերազմը Դոնբասում:
Ուկրաինայի նախագահի խոսքով՝ Դոնբասում խաղաղության հասնելու համար անհրաժեշտ են իրատեսական դիրքորոշումներ, արդարացի բանակցություններ և կողմերի՝ ստանձնած պարտավորությունները կատարելու պատրաստակամություն:
Բացի այդ, Զելենսկին հավելել է, որ Ուկրաինան համապատասխանում է այդ սկզբունքներին և նույնն ակնկալում է Ռուսաստանից:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչու հայ ուժեղագույն մարզիկները չեն մասնակցում զինվորականների ըմբշամարտի աշխարհի 37-րդ առաջնությանը