
Իսրայելական բանակը հարվածներ է հասցնում Համասի թիրախներին
Իսրայելի զինված ուժերը շաբաթ օրը՝ ապրիլի 17-ի գիշերը, հարվածնե երն հասցրել Համասի մի քանի թիրախների՝ ի պատասխան Գազայի հատվածից հրթիռ արձակելու դեպքի: «Գազետա ռու»-ի ոխանցմամբ, այդ մասին հայտնել է իսրայելական բանակի մամուլի ծառայությունը:
Նշվում է, որ հարվածներն իրականացվել են կործանիչների և ուղղաթիռների միջոցով պաղեստինյան շարժման մի շարք ռազմական թիրախների դեմ, այդ թվում ՝ ուսումնական հաստատության, հակաօդային հրթիռներ տեղադրելու համար կառուցվող կետին, բետոնե ստորգետնյա թունելներին և զինամթերքի պահեստին, ինչպես նաև Համասի ստորգետնյա ենթակառուցվածքներին:
Մինչ այդ իսրայելական կողմը հայտնում էր, որ Գազայի հատվածից մեկ հրթիռ է արձակվել Իսրայելի ուղղությամբ: Օդային հարձակման ազդանշանները հնչել են ուրբաթ երեկոյան ՝ ապրիլի 16-ին, երկրի հարավի երկու տեղանքներում: