Մհեր Մկրտչյանի «Իշխանություն» ֆիլմը՝ դավաճանության, անձնազոհության, հավատի և մեծ հույսի մասին
Երեկ մեծ էկրան բարձրացավ ռեժիսոր Մհեր Մկրտչյանի «Իշխանություն» ֆիլմը: «Մոսկվա» կինոթատրոնում նախկին ֆիլմի մեկնարկը, ներկաներ մեկ րոպե լռությամբ հարգեցին պատերազմի անմահ հերոսների հիշատակը։
«Շատ ու շատ մարդիկ իրենք իրենց կճանաչեն այս ֆիլմում, շատ ու շատ մարդիկ չեն ուզի իրենց ճանաչել, շատ ու շատ մարդիկ ուզեն թե չուզեն իրենց ճանաչելու են։ Այս ֆիլմը սիրո և դավաճանության, նաև անձնազոհության, հույսի ու հավատի մասին է, այն մասին է, որ ազգերն ու երկրները չեն կարող ունենալ տարբեր ճակատագրեր, դրանք միահյուսված են, եթե ամեն ինչ լավ է երկրում, ուրեմն ամեն ինչ լավ է ազգի մոտ, և հակառակը՝ եթե ազգը հիվանդ է, պառակտված, պառակտված է նաև երկիրը։
Ֆիլմը նաև հավատի ու մեծ հույսի մասին է»,- ասաց պրոդյուսեր Ռուբեն Մխիթարյանը։
Ֆիլմի ռեժիսոր, սցենարիստ և գլխավոր պրոդյուսեր Մհեր Մկրչտյանն ասաց, որ «Իշխանությունը» գեղարվեստական ֆիլմ է, բայց երբեք չի թաքցրել, որ ֆիլմում կա քաղաքականություն:
«Այստեղ իմ զգացածն է, հասկացածը, իմ վերլուծությունն է ու իմ գեղարվեստական ֆիմն է» ,- ասաց նա։
Մ. Մկրտչյանը նշեց, որ եղել են դերասաններ, դերասանուհիներ, ովքեր հրաժարվել են նկարահանվել ֆիլմում. «Լավ կլիներ, եթե քաղաքական նկատառումներով լիներ, որ չենք կիսում քո հայացքը, մենք չենք ուզում քո հետ աշխատել։ Խնդիր չկա, բայց բոլոր տեքստները մոտավորապես այսպես էին՝ մեզ պետք է մեր գլուխը դնել էդ բանի տակ, ախր մեզ համ նրանք են սիրում, համ նրանք։ Դե թող սիրեն, ինչ ասեմ»։
Ռեժիսորն ասաց, որ կինաթատրոններից տեղեկություն է ստանում, հետևում է տոմսերի օն-լայն վաճառքին, այսօվա համար գրեթե ազատ տոմս չկար։
Ֆիլմում նկարահանվել են՝ ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Սերգեյ Շակուրով (ձայնի կրկնօրինակում՝ Ալեքսանդր Խաչատրյան), Անի Ղազարյան, ՀՀ վաստակավոր արտիստ Շանթ Հովհաննիսյան, Սարգիս Գրիգորյան, Մարջան Ավետիսյան, Լևս Դավթյան, Ռոզի Ավետիսովա և ուրիշներ։
Ֆիլմի պրեմիերային ներկա էր ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը, նաև հասարակական, քաղաքական, մշակութային գործիչներ Հայաստանից ու Արցախից:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան