Մյանմայում ցուցարարների և անվտանգության ուժերի բախումների արդյունքում զոհվել է 728 մարդ
Փետրվարի սկզբից Մյանմայում ցուցարարների և անվտանգության ուժերի բախումների արդյունքում զոհերի թիվը հասել է 728-ի: Մյանմայի քաղբանտարկյալներին օգնության ասոցիացիայի տարածած հաղորդագրությունը փոխանցում է ՏԱՍՍ-ը:
«Ապրիլի 16-ի դրությամբ ռազմական խունտայի ձեռքով արձանագրվել 728 մարդու մահ»,-ասվում է հաղորդագրության մեջ: Նախկինում ասոցիացիան հաղորդում էր 726 մահվան մասին:
Ըստ ասոցիացիայի՝ կալանքի տակ է գտնվում 3141 մարդ, որից 75-ը դատապարտվել են ազատազրկման: Անցած մեկ օրվա ընթացքում զինվորականներն ազատ են արձակել 58 մարդու: 832 ցուցարարների համար տրվել են ձերբակալման օրդերներ, որոնցից 20-ը դատապարտվել են մահվան, իսկ 14-ը` երեք տարի ազատազրկման:
Փետրվարի 1-ին Մյանմայի զինվորականները մեկ տարի ժամկետով հայտարարեցին արտակարգ դրություն և երկրի ղեկավարության հեռացրին իշխանությունից: Բանակի ներկայացուցիչները դա բացատրեցին 2020-ի նոյեմբերին կայացած ընտրություններում եղած լայնամասշտաբ կեղծիքներով: Զինվորականները կազմել են նոր կաբինետ: Փետրվարի սկզբից հանրապետության բնակիչները դուրս են եկել հակառազմական ցույցերի, որոնք խստորեն ճնշվում են անվտանգության ուժերի կողմից: