ՌԴ ԱԳՆ-ն Ուկրաինացի դիվանագետից պահանջել է 72 ժամվա ընթացքում լքել երկիրը
Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը հաստատել է Ուկրաինայի գործերի ժամանակավոր հավատարմատար Վասիլի Պոկոտիլոյին գերատեսչություն կանչելը: Ըստ ՌԴ ԱԳՆ կայքի տարածած հաղորդագրության, այն պայմանավորված է Սանկտ Պետերբուրգում Ուկրաինայի հյուպատոս Ալեքսանդր Սոսոնյուկի կալանավորմամբ:
Ավելի վաղ Մոսկվայում Ուկրաինայի դեսպանատունը հայտնել էր, որ Պոկոտիլոն պետք է գնա Ռուսաստանի արտաքին գործերի նախարարություն՝ Սոսոնյուկի կալանքի հետ կապված միջադեպի պատճառով:
Ըստ Ռուսաստանի ԱԳՆ-ի Պոկոտիլոյին կանչել են Սանկտ Պետերբուրգում Ուկրաինայի գլխավոր հյուպատոսության հյուպատոսի անօրինական գործունեության կապակցությամբ:
«Ռուսական կողմը մատնանշեց նման գործունեության անթույլատրելիությունը, որն անհամատեղելի է հյուպատոսական աշխատակցի կարգավիճակի հետ և վնասում է Ռուսաստանի Դաշնության անվտանգությունը»,-ասված է արտգործնախարարության հաղորդագրության մեջ:
ՌԴ արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է Ռուսաստանում դիվանագետի գտնվելու անցանկալիության մասին: Բացի այդ, նրան հորդորել են ապրիլի 19-ից սկսած 72 ժամվա ընթացքում լքել երկիրը:
Ապրիլի 17-ին հայտնի էր դարձավ, որ ԱԴԾ սպաները Սանկտ Պետերբուրգում բերման են ենթարկել Ուկրաինայի գլխավոր հյուպատոսության հյուպատոս Ալեքսանդր Սոսոնյուկին: Նա կասկածվում է իրավապահ մարմինների և ԱԴԾ տվյալների շտեմարաններից գաղտնի տեղեկատվություն ստանալու մեջ:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա