Սենոր Հասրաթյան. Պատերազմը սկսվեց ոչ թե 2020թ. սեպտեմբերի 27-ին, այլ 2018թ. մարտի 31-ին
Գնդապետ, Արցախի զինված ուժերի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի նախկին պետ Սենոր Հասրաթյանը գրում է.
«Արցախյան երրորդ պատերազմը սկսվեց ոչ թե 2020թ. սեպտեմբերի 27-ին, այլ 2018թ. մարտի 31-ին... Ճիշտ այն օրը, երբ օտարերկրյա գրանտներից տարիներ շարունակ սնված և «հատուկ գործողության» նախապատրաստություն անցած շուրջ մեկ տասնյակ «թավշականներ» Գյումրիից շարժվեցին դեպի Երևան և իրականությունից անտեղյակ զանգվածների հակաիշխանական տրամադրություններն օգտագործելով՝ ապրիլի 23-ին հասան սահմանադրական ճանապահով ընտրված վարչապետի հրաժարականին...
Այնուհետև ներդրված խումբն՝ իշխանությունը բռնազավթելով, իր մանկուրտացած հետևորդների հետ միասին, անցավ պետականության հիմքերի քանդման հրեշավոր ծրագրի իրականացմանը և ընդամենը ամիսների ընթացքում, նախ՝ թիրախավորելով երկրի խորհրդարանը, ապա հայկական պետականության երեք գլխավոր հենասյուները, դրանք են՝ բանակը, եկեղեցին և ընտանիքը, հայ ժողովրդին կանգնեցրեց նախապես պլանավորված «վճռական» հարվածի մեկնակետում... Առջևում Հայրենիքի դեմ սանձազերծված պատերազմի ավարտական, այն է՝ Արցախի հանձման փուլն էր...
Սակայն, ինչպես ցույց տվեց դեպքերի հետագա ընթացքը, շնորհիվ ոչ թե մեր հզոր դիմակայության, այլ տարածաշրջանային խաղացողների հետաքրքրություններից բխող իրողությունների, 2018-ի մարտի 31-ին սկսված պատերազմը, հակառակ «թավշականների» և արտաքին ուժերի միջև ձեռքբերված ներքին պայմանավորվածության, իր վերջնական նպատակին չհասավ...
Սակայն, այս ամենից հետո կարծել, թե 2018-ի մարտի 31-ին սկսված պատերազմն ավարտված է, միամտություն կլիներ: Պատերազմն ընթացքի մեջ է, քանի դեռ թիվ մեկ պատահականությունն ու նրան հետևող մանկուրտացած հոտը, շարունակում են ստով ու մանիպուլյացիաներով անել հնարավորն ու անհնարինը, նախապատրաստված գործողությունը «հաջողությամբ» ավարտին հասցնելու համար...
Իսկ նման զարգացման հավանականությունը մեծ է, քանի դեռ այս պատերազմի զինվորը ոչ թե մտածող և հրաշքներ գործելու ընդունակ հայ մարդն է, այլ իրականությունից անտեղյակ և միայն սեփական շահի հետևից կուրորեն գնացող զանգվածը»։
Հարակից հրապարակումներ`
- Սենոր Հասրաթյան. Ազատագրված տարածքները թուրքին հանձնելուց հետո, պարզվեց՝ ստացանք ոչ թե խաղաղություն, այլ խայտառակություն
- Սենոր Հասրաթյան. 29 տարի առաջ հայը կարողացավ ինքնակազմակերպվել ու վերագտնել սեփական Ես-ը
- Սենոր Հասրաթյան. Այս ամենը եղել է ուղիղ 28 տարի առաջ, իսկ ի՞նչ ունենք այսօր
- Սենոր Հասրաթյան. Չնայած հաստատված «խաղաղությանը», սկսել են Արցախի տարածքում քարկոծել հենց արցախցուն
- Սենոր Հասրաթյանը՝ Արտակ Դավթյանին. Կարող էիք Ձեզ դրսևորել ոչ թե հլու կամակատար, այլ սկզբունքային գեներալ
- Ճակատագրական պահին էլի՞ մեղավոր ու պատասխանատու են կարգվելու սեփական ժողովուրդը, Ռուսաստանն ու եվրոպանները. Սենոր Հասրաթյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան