Ժիրինովսկու եկամուտն ամենամեծն է Պետդումայի խմբակցությունների ղեկավարների շրջանում
ՌԴ Լիբերալ դեմոկրատական կուսակցության առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկին 2020 թվականին վաստակել է 39 միլիոն ռուբլի: Սա ամենամեծ ցուցանիշն է Դումայի խմբակցությունների ղեկավարների շրջանում: «Գազետա ռու»-ն հաղորդում է, որ խորհրդարանականների հայտարարագրերը տեղադրվել են խորհրդարանի ստորին պալատի պաշտոնական կայքում:
2019 թվականին քաղաքական գործիչը հայտարարագրել է 22,4 միլիոն ռուբլի, ինչը գրեթե 17 միլիոնով պակաս է այս տարվա ցուցանիշից: Ժիրինովսկուն է պատկանում 38,8 քմ մակերեսով անվճար օգտագործման բնակարան և 436,3 քմ մակերեսով սեփական բնակարան:
Ռուսաստանի Դաշնության Կոմունիստական կուսակցության առաջնորդ Գենադի Զյուգանովը նախորդ տարի վաստակել է 7,58 միլիոն ռուբլի, «Եդինայա Ռոսիա» խմբակցության ղեկավար Սերգեյ Նևրովը ՝ 5,7 միլիոն ռուբլի, «Արդար Ռուսաստանի» ղեկավարը ՝ մոտ 5,2 միլիոն ռուբլի:
Ավելի վաղ հայտնի էր դարձել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի 2020 թվականի եկամուտները: Ռուսաստանի ղեկավարի եկամուտը կազմել է գրեթե 10 միլիոն ռուբլի: Այս գումարը գրեթե 270 հազար ռուբլով ավելին է քան մեկ տարի առաջվանը: 2019-ին Պուտինը վաստակել է 9.726 միլիոն ռուբլի, իսկ 2018-ին՝ 8.648 միլիոն ռուբլի:
Լրահոս
Տեսանյութեր
Մինչև 16 տարեկան երեխաները գտնվում են սեռական անձեռնմխելիության վիճակում. Դավիթ Թումասյան