Ապրիլի 18-ը Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օրն է
Ապրիլի 18-ին նշվելու է Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օրը, կարգախոսն է՝ «Բարդ անցյալներ, բազում ապագաներ»։
Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային խորհրդի /ԻԿՕՄՕՍ/ առաջարկությամբ՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ն 1983թ.-ից ապրիլի 18-ը նշում է որպես Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օր՝ կոչ անելով անդամ-պետություններին գործունեության ամենատարբեր ձևերով նպաստել հուշարձանների պահպանությանը և լուսաբանել ժառանգության պահպանության կարևորությունն ու խնդիրները, բարձրացնել հասարակության զգոնությունը և պատասխանատվությունը ժառանգության պահպանության հանդեպ: Հայաստանը համաշխարհային ժառանգության կոնվենցիան վավերացրել է 1993թ. սեպտեմբերի 5-ին:
ԿԳՄՍ նախարարության հաղորդմամբ, հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օրվան նվիրված՝ Հայաստանի ողջ տարածքում կիրականացվեն մի շարք միջոցառումներ:
Հարակից հրապարակումներ`
- Մարտիրոս Սարյանը՝ հայկական հուշարձանների պաշտպան
- Հայաստանի հուշարձանների և տեսարժան վայրերի լուսապատկերային ցուցադրություն՝ Հանրապետության հրապարակում