Սոթքի հանքավայրի աշխատակիցները հանք տանող ավտոճանապարհը և երկաթգիծը փակ են պահում. Թովմասյան
ԱԺ պատգամավոր Թագուհի Թովմասյանը հայտնում է, որ Սոթքի ոսկու հանքավայրի աշխատակիցները շարունակում են հանք տանող ավտոճանապարհը և երկաթգիծը փակ պահել։
«Ինձ են դիմել հանքավայրի աշխատակիցները՝ դժգոհելով, որ արդեն մի քանի ամիս է՝ ստանում են ոչ լիարժեք աշխատավարձ, և տեղեկացել են, որ արդյունահանման ծավալների նվազման պատճառով հնարավոր չէ՝ նախկին չափով աշխատավարձ ստանան։ Աշխատակիցները ամսվա վերջում են միայն պարզում, թե ինչքան աշխատավարձ են ստանալու։ Ընդ որում՝ նախկինում ստացած աշխատավարձից 4-5 անգամ պակաս։ Երեկ նրանք հանդիպել են «ԳեոՊրոՄայնինգ Գոլդ» ՍՊԸ գլխավոր տնօրեն Անատոլի Գոգոտինի հետ, որը լսել է աշխատակիցների պահանջը, բայց խնդիրը ցավոք չի լուծվել։
Այսօր կրկին ինձ հետ են կապվել աշխատակիցները, ովքեր մասնավորապես նշեցին, որ հուսով էին՝ խնդիրը կկարգավորվի, սակայն դեռևս լուծում չի ստանում, և իրենք վիրավորված են։ Հանքավայրի աշխատակիցները հավելում են, որ առօրյա ընտանեկան ծախսերի հետ մեկտեղ ունեն վարկեր, որոնց մարման պարտավորությունների կատարման մասով լրջագույն խնդիրներ են ունենում և բնականաբար վարկեր վերցնելուց առաջ չէին կարող կանխատեսել, որ ոչ իրենց մեղքով փաստորեն այսպիսի խնդրի առաջ են կանգնելու։
Հասկանալով իհարկե հետպատերազմական փուլում առկա դժվարությունները՝ ակնկալում եմ իրավասու և օժանդակության որևէ լծակ ունեցող բոլոր օղակներից, որ առաջնահերթ կդիտարկեն խնդիրը, ծանր իրավիճակում հայտնված մեր հայրենակիցներին աջակցելու հարցը։
Մենք պարտավոր ենք կանգնել թշնամու ակնդետ հայացքի ներքո՝ նրանցից մի քանի մետր հեռավորության վրա աշխատող մեր հայրենակիցների կողքին։ Խնդրում եմ, մի՛ անտեսեք նրանց։
Հ.Գ. Ինչպես բազմիցս ահազանգել եմ, հանքավայրի մոտ 300 աշխատակիցներ էլ կրճատվել են, քանի որ հանքի տարածքի մեծ մասը գտնվում է ադրբեջանական վերահսկողության տակ»,- գրել է Թ.Թովմասյանը։
Սոթքի ոսկու հանքավայրի աշխատակիցները շարունակում են հանք տանող ավտոճանապարհը և երկաթգիծը փակ պահել։ Ինձ են դիմել...
Posted by Taguhi Tovmasyan / Թագուհի Թովմասյան on Saturday, 17 April 2021
Հարակից հրապարակումներ`
- Սոթքի հանքավայրի 300 աշխատակից կրճատման փաստի առաջ է, ծայրահեղ միջոցների են ուզում դիմել. Թովմասյան
- Ադրբեջանը, ի դեմս բրիտանական ընկերության, գտել է գործընկեր և պատրաստում է շահագործել Սոթքի ոսկու հանքը. Թագուհի Թովմասյան
- Սոթքի հանքավայրի 268 աշխատակից ոչ վճարովի պարապուրդում է, նրանց հետագա ճակատագիրն անորոշ է
- Միքայել Մինասյան. Հրապարակում եմ փաստաթղթերի փաթեթը, որը կարող էր հիմք հանդիանալ բանակցությունների միջոցով Սոթքի ոսկու հանքը Ադրբեջանին չհանձնելու համար
- Սոթքի հանքում շինություններից մեկի վրա արդեն թուրքի դրոշն է. Նաիրա Զոհրաբյան