Մահացել է «Ավրորայի» համահիմնադիր, գիտնական, մանկավարժ Վարդան Գրեգորյանը
Մահացել է «Ավրորայի» համահիմնադիր և «Ավրորա» մրցանակի Ընտրող հանձնաժողովի անդամ, ամերիկահայ ականավոր մարդասեր, գիտնական, հեղինակ, մանկավարժ ու խորհրդատու Վարդան Գրեգորյանը։
Ավրորա» մարդասիրական նախաձեռնության հայտարարությունն է Վարդան Գրեգորյանի մահվան կապակցությամբ. «Խորապես վշտացած ենք «Ավրորայի» համահիմնադիր եւ «Ավրորա» մրցանակի Ընտրող հանձնաժողովի անդամ, ամերիկահայ ականավոր մարդասեր, գիտնական, հեղինակ, մանկավարժ ու խորհրդատու եւ մեզնից շատերի թանկագին ընկեր Վարդան Գրեգորյանի (1934–2021) կորստի կապակցությամբ:
Որպես «Ավրորայի» համահիմնադիր եւ «Ավրորա» մրցանակի Ընտրող հանձնաժողովի անդամ, Վարդան Գրեգորյանն անխոնջ աշխատել է՝ օգնելու այդ տեսլականը կյանքի կոչելուն և երկրորդ հնարավորություն տալու նրանց, ովքեր ամենից ավելի ունեն դրա կարիքը: Մենք հավերժ երախտապարտ ենք նրա փորձառության ու տեսլականի և «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության ստեղծման ու զարգացման գործում նրա ներդրած անգնահատելի ավանդի համար:
«Ավրորան» սգում է Վարդան Գրեգորյանի մահվան կապակցությամբ և աղոթք ու զորակցություն հղում նրա ընտանիքին ևբոլոր նրանց, ովքեր օգտվել են նրա նշանավոր աշխատանքից և իմաստնությունից: Նրա ժառանգությունն ապրում է և շարունակելու է ապրել հավերժության մեջ:
«Աշխարհը կորցրեց իր առաջատար մարդասերներից մեկին, Միացյալ Նահանգները կորցրեց մեծ ամերիկացու, իսկ հայ համայնքը կորցրեց մի հզոր անձնավորության, որը ոգեշնչում էր մեզ բոլորիս: Անձնական առումով, ես կորցրել եմ մի ընկերոջ, մի ուսուցչի, որն առաջնորդում էր իմ ուղին ու միտքն անհամար առումներով»,- ասաց «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության եւ «Ավրորա» մրցանակի համահիմնադիր Նուբար Աֆեյանը:
«Մենք սգում ենք նրա կորուստը, սակայն միեւնույն ժամանակ փառաբանում ենք նրա կյանքը՝ լեցուն ամենաարտասովոր նվաճումներով: Վարդանը հույսի փարոս էր, որն այնքա՜ն մարդու կյանք փոխեց դեպի լավը»:
«Վարդան Գրեգորյանի առաքելությունն էր հասնել խաղաղության ու բարգավաճման, ձայն հաղորդել ձայնազուրկներին եւ զորացնել անզորներին: Նա ներքին ահռելի ուժի, կարեկցանքի եւ իմաստնության տեր մարդ էր: Բոլորս խիստ կարոտելու ենք նրան», - ասաց «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության եւ «Ավրորա» մրցանակի համահիմնադիր Ռուբեն Վարդանյանը»։
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները