Կանադայի Ալբերտա նահանգը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը
Կանադայի Ալբերտա նահանգի օրենսդիր մարմինը միաձայն ընդունել է բանաձև՝ ճանաչելով Հայոց Ցեղասպանությունը ի թիվս այլոց, և ապրիլ ամիսը ամրագրել որպես ցեղասպանությունների հիշատակման, դատապարտման և կանխարգելման ամիս։ Այս մասին տեղեկացնում է Կանադայում ՀՀ դեսպանությունը։
Բանաձևը կոչ է անում կառավարությանը մշակել ռազմավարություն ցեղասպանությունները կանխելու և դրանց պատճառները վերացնելու, Ալբերտայի ազգային և կրոնական համայնքների ներկայացուցիչների վրա ցեղասպանությունների ազդեցությունն ընդունելու, զոհերին հիշատակելու և աշխարհում տեղի ունեցած ցեղասպանությունների վերաբերյալ տեղեկացվածությունը բարձրացնելու նպատակով։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան