Կորոնավիրուսից աշխարհում մահացել է 3 մլն-ից ավել հիվանդ
Համաճարակի բռնկումից ի վեր ամբողջ աշխարհում 3,000,225 մարդ դարձել է կորոնավիրուսային վարակի զոհ: «Գազետա ռու»-ի փոխանցմամբ, այդ մասին են վկայում Ջոնս Հոփքինսի անվան ամերիկյան համալսարանի տվյալները:
Աշխարհում վարակի հայտնաբերման սկզբից ի վեր 139,979,449 մարդ է հիվանդացել: Միևնույն ժամանակ, COVID-19- ից բուժվել է ընդհանուր առմամբ 79,739,004 մարդ:
Դեպքերի քանակով առաջատար են ԱՄՆ-ն, Հնդկաստանը, Բրազիլիան:
ԱՄՆ-ում է գրանցվել ամենաշատ վարակվածներնի ու մահացածների թիվը, այս երկրում ընդհանուր առմամբ հայտնաբերվել է COVID-19-ի 31,575,640 դեպք, գրանցվել է 566,224 մահ:
Հնդկաստանում, համաճարակի սկզբից ի վեր, գրանցվել է 14, 526 609, դեպք, որոնցից մահացել է 175 649 մարդ:
Վարակվածների թվով երրորդ տեղում Բրազիլիան է, որտեղ կա ընդհանուր առմամբ COVID-19 հաստատված 13.832.455 դեպք, մահացությունների թիվը 368.749 է:
Ռուսաստանում ապրիլի 17-ի դրությամբ 85 մարզերում հայտնաբերվել է կորոնավիրուսի 4 693 469 դեպք: Ամբողջ ժամանակահատվածում գրանցվել է 105,193 մահ, ապաքինվել է 4 319 389 մարդ:
Ապրիլի 16-ին Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) գլխավոր տնօրեն Թեդրոս Ադանոմ Գեբրայեսուսը Ժնևում կայացած ճեպազրույցի ժամանակ, ասել է, որ վերջին երկու ամիսների ընթացքում աշխարհում գրանցվել է կորոնավիրուսով վարակի մակարդակի շաբաթկան գրեթե կրկնակի աճ: