Թափառող շները 4 տարեկան երեխա են հոշոտել
Թափառող շները Բաշկիրիայի Սաֆարովո գյուղում չորս տարեկան երեխայի են հոշոտել: Ողբերգությունը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ տղան խաղալիս է եղել տան մոտ: «Գազետա ռու»-ի փոխանցմամբ, այդ մասին ասվում է շրջանի դատախազության կայքում:
«Ըստ նախնական տեղեկությունների՝ այսօր՝ ապրիլի 17-ին, առավոտյան չորս տարեկան մի տղա խաղալիս է եղել իր տան մոտ, որտեղ նրա վրա հարձակվել են մի քանի թափառող շուն: Ստացված վնասվածքներից երեխան տեղում մահացել է»,-հայտնել են նախարարության մամուլի ծառայությունից:
Դատախազությունը ստուգելու է տեղական իշխանությունների կողմից բնակչության անվտանգ կենսամակարդակն ապահովելու միջոցառումների իրականացման գործընթացը: Մասնավորապես՝ կճշտվի, թե արդյոք իրականացվել են թափառող կենդանիների մեկուսացման աշխատանքներ:
Դեպքի վայր է ժամանել Ուչալինսկու դատախազ Իլդար Գիլմանովը, քննչական գործողությունները շարունակվում են:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները