Հուղարկավորության օրը ֆիլմ է հրապարակվել Էդինբուրգի դուքս Ֆիլիպի մասին
Բրիտանական թագավորական ընտանիքը թագուհու ամուսնու՝ Էդինբուրգի դուքս Ֆիլիպի հուղարկավորության օրը ի հիշատակ հանգուցյալի, տեսանյութ է հրապարակել: Գրում է «ՌԻԱ նովոստի»-ն:
«Տեսանյութում ներկայացված է Էդինբուրգի դքսի անհավատալի կյանքը,այն եզակի է իր փորձով. «Պատրիարքների եղերգություն» խոսքերը՝ պալատական բանաստեղծինն են (Սայմոն Արմիտաժի)»,-ասվում է տեսանյութին ուղեկցող գրառման մեջ, որը տեղադրված է թագավորական ընտանիքի սոցիալական ցանցի էջում:
Տեսանյութում, որի տևողությունը 2 րոպե 15 վայրկյան է,կարելի է տեսնել արքայազնի լուսանկարները՝ մանկությունից մինչև կյանքի վերջ՝ տարբեր ժամանակաշրջաններում, ընտանիքի հետ, ռազմական և ծառայողական պարտականությունների կատարման ընթացքում:
Ապրիլի 9-ին մահացած Էդինբուրգի դուքսը կհուղարկավորվի այսօրՎինձորի ամրոցում գտնվող Սուրբ Գեորգիի մատուռի թագավորական գերեզմանատանը, բայց դա կլինի միայն նրա ժամանակավոր ապաստանը. այրի կնոջ մահից հետո, արքայազն Ֆիլիպի աճյունը կտեղափոխվի այն հատվածը, որտեղ արդեն թաղված են թագուհու ծնողները ՝ թագավոր Գեորգ VI-ը և թագուհի Եղիսաբեթը, նրա կրտսեր քույրը՝ արքայադուստր Մարգարեթը, և որտեղ էլ կհուղարկավորվի Եղիսաբեթ Երկրորդը: Այդպիսով՝ ամուսինները, որոնք 73 տարի միասին են ապրել, կկարողանան կրկին միավորվել:
Լրահոս
Տեսանյութեր
Մինչև 16 տարեկան երեխաները գտնվում են սեռական անձեռնմխելիության վիճակում. Դավիթ Թումասյան