Ղազարյան. Ուրիշի հաջողություններով հպարտացող սուտասանի ազդեցությունից Ձեզ բոլորիդ հեռու պահելու համար ասեմ
ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանը գրում է.
«Մի քանի կմ երկարություն ունեցող և մի քանի հարյուր միլիոն դրամ արժեք ունեցող ճանապարհները մի քանի օրում չեն կառուցվում։ Դրանց համար անհրաժեշտ են բավարար հիմնավորումներ, նախագծեր, նախագծա-նախահաշվային փաստաթղթեր, ճանապարհաշինական աշխատանքների իրականացման համար մրցույթներ, ճանապարհի կառուցման համար անհրաժեշտ ժամանակահատված։
Սեփական հանցանքները, սխալներն ու թերությունները այլոց վրա բարդող և ուրիշի հաջողություններով հպարտացող սուտասանի ազդեցությունից Ձեզ բոլորիդ հեռու պահելու համար ասեմ, որ Զառիթափ-Նոր Ազնաբերդ-Նախիջևանի սահման 14կմ երկարություն ունեցող և 1 մլրդ 180 մլն դրամ ճանապարհի հիմնանորոգման գործընթացը սկսել է 2014 թվականին, որպես շարունակություն ավելի վաղ կառուցված, առավել մեծ երկարության ճանապարհի, երբ ես պաշտոնավարում էին ՀՀ Վայոց ձորի մարզպետի պաշտոնում, ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի ՀՀ Վայոց ձորի մարզի հիշյալ տարածաշրջանի մի շարք համայնքներ, ոչ թե գաղտագողի, այլ բազմաթիվ տպավորիչ հանդիպումներով աշխատանքային այցելության ժամանակ։
Նույն Հովիկ Աբրահամյանի, ում այսօրվա համայնքի ղեկավար, ՀՀԿ Ռինդի սկզբնական կազմակերպության նախագահ Հուսիկ Սահակյանի ձեռքով հանձնվել է Ռինդ համայնքի պատվավոր քաղաքացու վկայագիրը, այն Ռինդ համայնք, որի երեխաներին զբաղեցնելու էր գնացել այլոց հաջողություններն իրեն վերագրող, բայց երկիրը կործանած վարչապետը»։
Մի քանի կմ երկարություն ունեցող և մի քանի հարյուր միլիոն դրամ արժեք ունեցող ճանապարհները մի քանի օրում չեն կառուցվում։...
Posted by Edgar Ghazaryan on Saturday, 17 April 2021
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Մինչև 16 տարեկան երեխաները գտնվում են սեռական անձեռնմխելիության վիճակում. Դավիթ Թումասյան